Մեր հայրենակիցները Բաքվի բանտերում են մեր թշնամիների հետ այս իշխանության հանցավոր համագործակցության հետևանքով. Բագրատ Սրբազան
«Ազատագրության առաջին իսկ օրվանից մենք բազմաթիվ հերոսներ ունենք, որոնք գտնվում են անհայտության մեջ, ու դա մեր ներսում նույնպես անհայտության մեծ վիհ է բացել»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը շարունակեց. «Մեր մաղթանքը, խնդրանքն ու աղոթքն է, որ Աստծո հրաշքով նրանք տուն վերադառնան։
Մեր զորակցությունն ենք հայտնում գերության ու պատանդառության մեջ գտնվող մեր սիրելի հայրենակիցներին, Արցախի մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը և հասկանալով հանդերձ, որ նրանք գտնվում են պատանդառության մեջ մեր թշնամիների՝ Ադրբեջանի իշխանությունների հետ այս իշխանության ուղղակի հանցավոր համագործակցության հետևանքով, միևնույն ժամանակ սա խարան է նաև միջազգային հանրության համար։
Մեր եղբայրների՝ Բաքվի բանտերում գտնվելն ուղղակիորեն դատապարտություն է այն անտարբերության, քաղաքական շահերից դրդված այն կեցվածքի ու վերաբերմունքի, որ միջազգային հանրություն կոչվածը դրսևորում է այսօր մեր հայրենակիցների, եղբայրների նկատմամբ, ովքեր Բաքվի բանտեում են»։
Հարակից հրապարակումներ`
- Անհնար է պատկերացնել, որ պետություն ունենալով՝ կարող ենք մեր հայրենիքը հանձնել, ուրանալ. Բագրատ Սրբազան
- Սեպտեմբերի 19-ը պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, համախմբվելու օր. Արցախի թեմի առաջնորդ
- Սnւտ են ասում այն գործիչները, թե հնարավոր էր մնալ Արցախում և ապրել. Մետաքսե Հակոբյան
- Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
- ԱԳՆ. Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում
- Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան
- Գագիկ Բաղունց. Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром»-ին
- Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին