Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները, նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ հարգանքի տուրք մատուցելով Արցախի համար նահատակված բոլոր հայրենակիցների համար։
Լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանն ասաց. «Այս օրը մեր հիշողություններում կմնա որպես օր, երբ տասը ամիս շրջափակումից, այնուհետև չորս ամիս լիակատար պաշարումից հետո ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, տուժածներ։ Այսօր մեր հարգանքի տուրքն ենք մատուցել մեր զոհերին, ովքեր իրենց կյանքի գնով պաշատպանել են մեր հայրենիքն ու իրենց ընտանիքները։
Սեպտեմբերյան իրադարձությունների՝ ռազմական գործողությունների, վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվել են, ստացել տարբեր վնասվածքներ, ինչը մեզ համար շատ ծանր հետևանքներ է ունեցել։ Ռազմական գործողությունների հետևանքով մեր բնակչությունը ստիպված է եղել լքել իրենց հայրենիքը։ Մենք մշտապես հիշելու ենք այն նվիրյալների անունները, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը, հնարավորություն ստեղծել, որպեսզի 100 հազարից ավելի բնակչություն հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից, խուսափել ավելի բարդ, մեզ համար ավելի ծանր հետևանքներից»։
Անդրադառնալով Հայաստանի իշխանության ներկայացուցիչների տարբեր հայտարարություններին Արցախի Հանրապետության, արցախցիների վերաբերյալ, Սամվել Շահրամանյանն ասաց. «Մեծ ցավով եմ լսում նման արտահայատություններ, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ովքեր համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, ովքեր համարում են, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է: Մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարության բոլոր անդամներն են այդպես մտածում և Հայաստանի ժողովուրդն է այդպես մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց»։
Հարցին՝ ճի՞շտ է, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո շարունակում եք մնալ Արցախի նախագահի պաշտոնում, Ս. Շահրամանյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանել, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»։
Արցախի նախագահն, անդրադառնալով արցախցիների դեմ տեղեկատվական դաշտում արշավին, ասաց. «Բոլորս ականատես ենք, թե ինչ տեղեկատվական տեռոր է տիրում Հայաստանի տեղեկատվական դաշտում։
Մինչև Հայաստանում չկարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, լրագրողական գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվությունը... Ուզում եմ դիմել Հայաստանի Ազգային ժողովին, ուժային կառույցներին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որոնք հնարավորություն կտան պաշտպանված լինել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, Հայաստանում ապրող բոլոր անձանց։
Տարբեր տեղեկություններ են շրջանառվում ֆինանսական, ծանր, առանձանապես ծանր հանցագործությունների վերաբերյալ։ Հորդորում են Հայաստանի ուժային կառուցներին հետամուտ լինել նման տեղեկություններին, բացահայտել իսկությունը, հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին. Աբրահամյան
- «Հիշենք և աղոթենք միասին…». Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցն է
- Ուզում եք ո՞ւր գնալ, կոխցրած, սենց շուտ-շուտ քվեարկեք, հարց մի տվեք, ձեն չհանեք. ՔՊ-ական պատգամավորը՝ Ալեն Սիմոնյանին ու իր գործընկերներին
- «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է». Բաղունցն արձագանքել է Ալեն Սիմոնյանին
- Արցախը լուծարված չէ. Մետաքսե Հակոբյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին
- Արայիկ Հարությունյանն ինձ ասել է՝ «կարող է մի օր արթնանաք, տեսնեք՝ ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են». Ալեն Սիմոնյան
- Լեռնային Ղարաբաղի պաշտոնյա այլևս գոյություն չունի. Ալեն Սիմոնյան
- Անիմաստ է խոսել Արցախի լուծարման փաստաթղթի՝ իրավական ուժ ունենալու մասին. Սամվել Շահրամանյան
- Մենք պատրաստ ենք բանակցել Արցախ վերադարձի հարցերի շուտափույթ լուծման համար. Սամվել Շահրամանյան