Ազնավուրի առաջին բեմական զգեստը ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում
Գրականության և արվեստի թանգարանում բացվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված՝ «Ազնավուրի մանկության թատրոնը» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որով սկիզբ է դրվել «Պատում մեկ իրի» ցուցադրությունների շարքին:
Թանգարանից հայտնում են, որ «Ազնավուրի մանկության թատրոնը» ցուցադրության առանցքային մաս է կազմել բացառիկ նմուշ հանդիսացող՝ Ազնավուրի առաջին բեմական զգեստը, որը թանգարանին է փոխանցել շանսոնյեի հորաքույրը՝ Աստղիկ Երամյանը: Ներկայացված են նաև Ազնավուրի մանկության լուսանկարներ, ներկայացումների ծրագրեր և ազդագրեր:
Ցուցասրահում տեղ էր գտել ևս մեկ եզակի նմուշ՝ հայազգի անվանի դաշնակահար, կոմպոզիտոր Ստեփան Էլմասի ռոյալը, որով երիտասարդ դաշնակահար Վարդան Խաչատրյանը կատարել է Շառլ Ազնավուրի սիրված երգերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա