Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որդու հետ այսօր՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցին, այցելել է օկուպացված Արցախի Հանրապետություն։
Նրանք եղել են տարբեր շրջաններում, հետևել տարբեր ենթակառուցվածների, գործարանների, ճանապարհների կառուցման ընթացքին, մասնակցել հյուրանոցի բացմանը, նոր գյուղի հիմնարկեքի։
Իլհամ Ալիևը ծանոթացել է Աղդամ-Ասկերան-Խոջալու-Ստեփանակերտ ավտոճանապարհին իրականացվող աշխատանքներին։
Նա Արցախի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքում կատարվող աշխատանքներին, Հաղթանակի հրապարակում կոնգրեսական կենտրոնի շինարարության ընթացքին։
Օկուպացված Շուշի այցի ընթացքում մասնակցել է Ուզեիր Հաջիբեյլիի տուն-թանգարանի, Դրոշի հրապարակում բացմանը։
Ի դեպ, Ադրբեջանում սահմանվել է Պետական ինքնիշխանության օր։ Համապատասխան կարգադրություն է ստորագրել նախագահ Իլհամ Ալիևը։ Փաստաթղթի համաձայն, սեպտեմբերի 20-ը Ադրբեջանում ամեն տարի կնշվի որպես Պետական ինքնիշխանության օր։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան