Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան
Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ աշնանը Սրբազան շարժումը սկսելու է գործողությունների նոր փուլ։ Փորձագիտական գնահատականներով շարժումն առաջիկայում նաև տրանսֆորմացիայի է ենթարկվելու։ Հայաստանում իշխանափոխությունը փողոցայի՞ն պայքարով է տեղի ունենալու, թե՞ այլ գործընթացների միջոցով։ Վերոնշյալ հարցերի շոիրը «Pamorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքներն է հայտնել «ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև։
▪Քաղաքական շարժումը, ի տարբերություն քաղաքացիական շարժման՝ իշխանության գալու նպատակ ունի։ Կարծում եմ, որ Սրբազան շարժումը հիմա կանգնած է այն ճամփաբաժանի առաջ, երբ պետք է որոշի, թե որն է նրա հետագա տրամաբանությունը։ Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա Սրբազան պայքարի հավաքը և կարծում եմ, որ Բագրատ Սրբազանը պետք է այդ հարցի պատասխանը տա։
▪Առաջիկա իշխանափոխությունը Հայաստանում կարող է լինել տարբեր ճանապարհներով և բոլոր տարբերակներին էլ պետք է պատրաստ լինել, չպետք է մտածել, որ իշխանափոխությունը կարող է լինել, միայն փողոցով։
▪Փողոցը պետք է զուգորդվի այլ ազդեցությունների հետ, միայն փողոցի ազդեցությունը կարող է բավարար չլինի՝ ինչպես մենք տեսանք գարնանը և ամռանը։ Բայց իշխանափոխությունը նաև այլ տրամաբանությամբ կարող է իրականանալ, օրինակ՝ փողոցային պայքար, որին կարող են հետևել ընտրությունները։
▪Եթե այս իշխանությունն ինքն է գնում ԱԺ-ն ցրելու ճանապարհով և գնում է արտահերթ ընտրությունների, այդ դեպքում արդյո՞ք դրանց պետք է մասնակցել, թե ոչ։ Այստեղ մտքի երկու դպրոց կա, մի մասն ասում է՝ պետք չէ մասնակցել, որովհետև լեգիտիմացնում ես դրանց։ Մյուս մասն էլ ասում է՝ պետք է մասնակցել, որովհետև եթե նույնիսկ չմասնակցեք՝ սատելիտ քաղաքական ուժերը կմասնակցեն, այդ լեգիտիմության շղարշը կստեղծեն, բայց դե ֆակտո կստացվի այնպես, որ մենք ունենում ենք ԱԺ, որում Փաշինյանն ունի բացարձակ գերակշռություն, կողքից իրական ընդդիմության փոխարեն գտնվում են սատելիտ ուժեր։
▪Խնդիրը նրանում է, որ մեր հարևանները բոլորովին չեն բավարարվել նրանով, ինչն այս ընթացում խլել են մեզանից։ Դրանից չի հետևում, որ երբ դու ասես՝ գիտեք ինչ, ես սրանից հետո լինելու եմ անողնաշար, անատամ, առանց հավակնությունների Փաշինյան, իրենք չեն ցանկանա նորից խլել քեզանից։ Ընթհակառակը՝ կարծես դու հրավիրում ես նրանց, ասում ես՝ ես ընդհանրապես իմ ժողվորդի դրմադրությունը իջեցնում եմ 0-ի, ես ձեզ խոստանում եմ, որ եթե նույնիսկ դուք հարձակվեք իմ վրա, ես չեմ պաշտպանվելու, ես ձեր համար ոչ մի վտանգ չեմ ներկայացնելու։
▪Եթե ոչխարը գալիս է գայլերին նման հայտարարություն է անում՝ ինչ են անում գայլերը, թողնում են, որ հանգիստ արածի, թե՞ վերցնելու են ուտեն։ Ամենայն հավանականությամբ, եթե կողքինները գայլեր են՝ վերցնելու են ուտեն։ Լուծումն այն է, որ դու երբեք ոչխարի դերի հետ չհամակերպվես։ Կողքիններդ գայլեր են՝ դու այդ տրամաբանության մեջ գոնե պետք է լինես հովվաշուն, կամ այն կենդանին, որից գայլը կվախենա։ Ըստ մեզ՝ Փաշինյանի ամբողջ կոնցեպքտը տանում է Հայաստանի վերացման՝ որպես պետություն։
▪Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում, նա օգտագործում է իր ամբողջ գործիքակազմը։ Օրինակ՝ մարդկանց աշխատանքից ազատելը՝ գիտենք որ ԵՊՀ-ից բազմաթիվ դասախոսներ ազատվեցին աշխատանքից։ Այս իշխանությունը պայքարում է ապօրինի մեթոդներով՝ ապօրինի քրեական գործ է սարքում, ապօրինի հարկային ստուգում է անցկացնում, աշխատանքից է ազատում։ Համատարած ապօրինի մեթոդներ է կիրառում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ փորձում Էին վիրավորին տեղափոխել և ոստիկանությունը նրանց մեջ նռնակ է գցում. Ավետիք Չալաբյան
- Նպատակը Սարդարապատում Սրբազանի և Փաշինյանի հանդիպումն ու երկխոսությունն է. Ավետիք Չալաբյան