Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Զաքարյան
ՊՆ նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է․
«1994 թվականի մայիսի 12-ն էր: Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց, իմ և ընկերներիս մկրտության օրը, դուրս եկանք և տեսանք բակում հավաքված մարդկանց ցնծությունը. պատերազմն ավարտվել էր մեր ժողովրդի հաղթանակով: Երկար սպասված մեծ զինադադարն ու հարաբերական խաղաղությունը հաստատված էր:
Շուշին հայկական էր մնացել անկախ այն բանից, որ 1920թ. ից հետո թուրքերն էին այնտեղ ապրում: Միևնույն է, Շուշիում իշխում էր հայկական էներգիան, հայկական համն ու հոտը, հայկական շունչը:
Որքան ժամանակ էլ Շուշիում, կամ Արցախի ցանկացած այլ բնակավայրում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց: Աստված է այդպես կամեցել:
Այդ գողտրիկ հողակտորը բարձրյալ Աստծո նվերն է հայ ժողովրդին: Երբ հասկանանք մեր համազգային մեղքն ու դարձի գանք դեպի ճշմարիտ ճանապարհ, վստահ եմ, որ Աստված կրկին վերադարձնելու է այն իր ժողովրդին՝ ում, որ տվել էր ի սկզբանը:
Քանի տարի էլ անցնի՝ միևնույն է Արցախից հայի շունչը, էներգետիկան, հայկական հետքն ու ոգին չեն վերանալու: Խնդիրը ժամանակի, առ Աստված ունեցած մեր հավատքի ու մեր միասնականության մեջ է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան