Մեկ օր տևած պատերազմում զnհվել է 235 հոգի, նրանցից 54-ը հnւղարկավորվել է Արցախում, որոնց շիրիմներին այսօր ծաղիկներ չեն խոնարհվի
Ասկերանի «Բերդ» թերթը հրապարակել է 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողության ժամանակ զոհված Արսենի լուսանկարն ու գրել.
«Արսենը մեկն էր հարյուրավորներից․․․
Հավերժ փառք ձեզ, խունկ ու խոնարհում ձեր հիշատակին․․․
Մեկ տարի առաջ այս օրը, դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմի ցավից չապաքինված, վերքերից տնքացող Արցախում կրկին պատերազմ էր՝ մեկօրյա արյունալի պատերազմ։ Սեպտեմբերն արցախցիներիս համար մնաց որպես ցավալի ամիս՝ անխնա տերևաթափվող օրերով․․․
Մեկ օր տևած պատերազմում զոհվեցին 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել է 14 հոգի։ Զոհվածներից 54-ը հուղարկավորվել է Արցախում, որոնց շիրիմներին այսօր ծաղիկներ չեն խոնարհվի։ Հարյուրավոր տղաների համար հավերժ մութ մնացին լուսաբացները, որ պետք է բացվեին․․․
Նայենք 18-ամյա Արսենի անմեղ աչքերին, որ փակվեցին հավերժ։ Նայենք հերոսացած տղայի կյանքով լեցուն հայացքին ու զգաստանանք մի պահ․ ահա նա՝ մերօրյա հերոսը, որի շնորհիվ մենք ողջ ենք մնացել, ահա նա՝ լուսապայծառ տղան, որի առաջ մեղավոր ենք բոլորս․․․
Արսենը մեկն է 2023-ի հարյուրավոր զոհերից, մեկն է Արցախյան բոլոր պատերազմներում զոհված հազարավորներից։
Թող Աստված խաղաղություն տա նահատակվածների հոգիներին և մխիթարություն բերի նրանց հարազատներին ու մեր ժողովրդին։
Հավերժ փառք ձեզ տղաներ, խունկ ու խոնարհում ձեր հիշատակին․․․»։