Գագիկ Բաղունց. Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром»-ին
«Այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, այդպես էլ մեծ հաշվով հայ ազգի համար դաս չհանդիսացավ»,-Եռաբլուրում հայտարարեց Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Գագիկ Բաղունցը։
Նրա խոսքով, պետք է հստակ հասկանանք, ըմբռնենք, որ տեղի ունեցածը, ինչ էլ անվանանեք՝ ցեղասպանություն, բռնի տեղահանում, թե էթնիկ զտում, մեկ դարի առաջ տեղի ունեցած Մեծ Եղեռնի շարունակությունը։
«Ցավոք, Հայաստանի իշխանությունները, խոսելով երկրի անվտանգության մասին, որը ներառում է երկու բաղադրիչ՝ հզոր բանակի ստեղծում ու զուգահեռ խաղաղության օրակարգն է, կտրուկ շեշտը դնում են միայն խաղաղության օրակարգի վրա՝ հույսներս դնելով, որ դրանով կարելի է ապահովել անվտանգություն։ Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром» հասկացությանը, երբ զոհը փորձում է արտահայտել սեր, ըմբռնում ահաբեկչի նկատմամբ, այնուամենայնիվ հստակ կարելիէ ասել, որ նման դրսևորումն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ դժվար թե ցանկալի արդյունք տա»,-ասաց Բաղունցը։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
- «Հիշենք և աղոթենք միասին…». Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան