Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց. Զախարովան՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է մեկնաբանել Հայաստանի իշխանությունների այն հայտարարություններն, թե իբր Ռուսաստանը խումբ է պատրաստում հանրապետությունում իշխանության զինված զավթելու համար։
«Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է նա՝ Եվրասիական կանանց ֆորումի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցին։
Նախօրեին Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարեց, որ հանրապետությունում վնասազերծվել է մի խումբ, որն իբր հավաքագրել է մարդկանց և կազմակերպել նրանց ուսուցումը Ռուսաստանում՝ նպատակ ունենալով Երևանում զավթել իշխանությունը։ Միևնույն ժամանակ, չի նշվում, թե Ռուսաստանի Դաշնությունում, Երևանի կարծիքով, ով է զբաղվել նման նախապատրաստական աշխատանքներով, և որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացվել։
Ենթադրվում է, որ իբր ամսական 220 հազար ռուբլու դիմաց հավաքագրվել են Հայաստանի քաղաքացիներ և Ղարաբաղի նախկին բնակիչներ։ Գերատեսչությունը պնդում է, որ առանձին խմբերով հավաքագրվածները գնացել են Դոնի Ռոստով, «որտեղ հանցակիցները նրանց տարել են այլ տեղ», պոլիգրաֆի միջոցով ստուգել են նրանց կապը Հայաստանի իրավապահ մարմինների հետ, իսկ հետո իբր մարտական պատրաստություն են անցկացրել նրանց հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան