Զատուլին. Փաշինյանը 2022 թվականին, Ադրբեջանի օրինակով, արգելեց իմ մուտքը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը սեպտեմբերի 18-ին «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքների վերաբերյալ։
«Դժվարանում եմ ասել, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը։ Օրինակ, ես հնարավորություն չունեմ նրան հարցնելու այս մասին։ Նա ինձ 2022 թվականին արգելել է մուտք գործել Հայաստան՝ Ադրբեջանի օրինակով, որն ինձ արգելել էր մուտքը 2011 թվականին։
Իսկ ինչ վերաբերում է իր իրական տրամադրություններին, իր հայացքներին, ասենք, նա վարչապետ դառնալուց հետո հանկարծ բացահայտեց, որ ՀԱՊԿ-ին վստահել չի կարելի։ Բայց դեռ վարչապետ դառնալուց առաջ նա, որպես լրագրող, դեռևս ոչ քաղաքական գործիչ, ամենուր, լինելով մարգինալ ֆիգուր հայ հասարակության մեջ, պնդում էր, որ պետք է դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Գյումրու բազան պետք է ապամոնտաժել. այս թեման դեռ չի հնչել, բայց որոշ ժամանակ անց հաստատ կհնչի։ Նա պահանջել է, որ պետք է կենտրոնանալ դեպի Եվրոպա։ Սա նրա քաղաքական դիրքորոշումն է, և նա հետևողական է այս հարցում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվան կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականի հետ. Պեսկով
- ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
- Հայաստանի համար ՀԱՊԿ-ում համագործակցությանը վերադառնալու դռները բաց են. ՌԴ ԱԳՆ
- ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները չեն փոփոխվել. Միքայել Աղասանդյան
- Հայաստանը չի մասնակցի Ղրղզստանում անցկացվելիք ՀԱՊԿ զորավարժություններին
- Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի հերթական զորավարժությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան