Լիբանանում տեղի ունեցած միջադեպերից հետո Թուրքիայի ՊՆ-ն ստուգում է կապի համակարգերի անվտանգությունը
Լիբանանում վերջերս տեղի ունեցած պայթյուններից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը իր կապի համակարգերի անվտանգության լրացուցիչ ստուգումներ և տեխնիկական գնահատումներ է իրականացնում։
«Մեր զինված ուժերն օգտագործում են միայն ներքին և ազգային կապի համակարգեր և ծրագրակազմ: Այն դեպքում, երբ երրորդ կողմը որևէ կերպ ներգրավված է արտադրության կամ մատակարարման գործընթացում, մենք լրացուցիչ հսկողություն ենք իրականացնում: Հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ Լիբանանում, մենք անցկացնում ենք անհրաժեշտ հետազոտություններ և հսկողություն»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրին հղում է անում TRT հեռուստաալիքը։
Գերատեսչությունը հավելել է, որ «ինչպես թուրքական բանակի գործողությունների համատեքստում, այնպես էլ ուկրաինական իրադարձությունների կամ Լիբանանի վերջին դեպքերի կապակցությամբ վերանայվում են կիրառվող անվտանգության միջոցները, մշակվում են նորերը՝ հաշվի առնելով այդ իրադարձություններից ստաված դասերը:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանում կապի միջոցների պայթյունների զոհերի թիվը հասել է 25-ի
- Լիբանանում կիկին պшյթյուն է եղել, երեք մարդ զոհվել է, կան տուժածներ
- Լիբանանում պшյթյուն է տեղի ունեցել, վիրավորում է ստացել Իրանի դեսպանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան