Հրայր Թովմասյանի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին վստահեցրեց՝ տեղդ ազատ է.168.am
Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվել է վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից։
Դատավորին Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր նշանակվելու առաջարկություն չի ներկայացվել, քանի որ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում որոշում է կայացրել նրան առաջարկություն չներկայացնելու վերաբերյալ, որից հետո նրա անունը հանվել է առաջխաղացման ցուցակից։
168.am-ը գրում է.
«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հովհաննիսյանն ընդգրկված է լինում առաջխաղացման ցուցակում, սակայն ԲԴԽ-ն որոշում է նրան առաջարկություն չներկայացնել, և անունը հանվում է ցուցակից։ 2023 թվականի մայիսին ևս ԲԴԽ-ն, հղում կատարելով Դատական օրենսգրքի նույն կետերին, որոշել էր դատավորի անունը հանել առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակից։
Իսկ սա նշանակում է, որ, ինչպես 168.am-ն ավելի վաղ գրել էր, Երևանի քրեական դատարանի մեկ այլ՝ Կենտրոն նստավայրի դատավոր, Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, գործող դատավոր Հրայր Թովմասյանի գործը քննող Տաթևիկ Գրիգորյանի ճանապարհն ազատ է:
ՍԴ նախկին նախագահի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին, այդպիսով, վստահեցրեց՝ տեղդ ազատ է, դե քեզ տեսնեմ… Եվ, ահա, Տաթևիկ Գրիգորյանը վաղվանից արդեն կարող է կրկնապատկել Հրայր Թովմասյանին վերջապես դատելու արագությունը:
Այն, ինչ վերջին դատական նիստերին կատարվում է այդ դահլիճում, վեր է ցանկացած երևակայությունից: Տաթևիկ Գրիգորյանն ամենաչլսված վարքագիծն է ցուցաբերում դատական նիստերի ժամանակ՝ որևէ մեկի մոտ դույզն-ինչ կասկած չհարուցելով առ այն, ինչի մասին գրել էինք մենք, և ինչի մասին համակարգում գիտեն բոլորը: Տաթևիկ Գրիգորյանին խոստացել են Վերաքննիչ քրեական դատարան տանել, եթե վերջինս մեղադրական դատական ակտ կայացնի Հրայր Թովմասյանի նկատմամբ, ինչին և վերջինս անշեղորեն գնում է, իսկ հիմա դա կանի կրկնապատկված ջանքերով»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Կխնդրեմ ՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ․ Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին
- Ես այլևս ասելիք չունեմ, գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ է. Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան