Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր էջում գրել է․
«Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։
Ես խնդրանք ունեմ Աստծուց․
Տեր իմ, օգնիր ինձ հաղթահարել այս փորձությունը ևս։
Օժտիր ինձ համբերատարությամբ ու խոնարհությամբ։
Խափանիր իմ երկրում բուն դրած բոլոր չար հոգիների սատանայական որոգայթները։
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին»։
Հիշեցնենք, որ վաղը ՝ սեպտեմբերի 20-ին, կհրապարակվի Հրայր Թովմասյանի գործով դատական վճիռը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին վստահեցրեց՝ տեղդ ազատ է.168.am
- Կխնդրեմ ՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ․ Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին