Մալյան. Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում, այս իշխանությանը հեռացնելու ռեալ դուռ է բացվելու մեկ ամսվա ընթացքում
«Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում ու մասնավորապես մեր երկրում՝ կապված Վրաստանի ընտրությունների հետ, վերջնականապես այս տարածաշրջանից արևմտյան գործակալական ցանցի դուրսմղման պրոցեսն է ընթանում»,-լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, հրապարակախոս Նարեկ Մալյանը։
Նա ասաց՝ առաջիկա մեկ ամսում այս առումով հանդես կգա ԶԼՄ-ներում, ըստ նրա կանխատեսումներ, ԵԽԽՎ-ն հայտարարելու է, որ Վրաստանում ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին։
«Օտարերկրյա գործակալական ցանցը` իր ռեզիդենտուրայով, արդեն Վրաստանում է։ Բավական արյունալի, այսպես ասեմ՝ փողոցային իրադարձություններ են պլանավորում լիբերալներն այնտեղ։ Սա վերջին կռիվն է լինելու այս տարածաշրջանից մաքրելու համար։ Բավականին լայն դուռ է բացվում դավաճան իշխանություններից իրոք ազատվելու համար, մոտակա մեկ-մեկ ու կես ամսվա ընթացքի մասին է խոսքը։ Եթե մարդիկ կան, որ չգիտեն, ասեմ, այս դավաճան իշխանությունների աղբյուրը արտաքին քաղաքական ուժերն են։ Մեկ-մեկ ու կես ամսվա ընթացքում մենք կտեսնենք, թե որ արտաքին ուժը՝ կլինի Ռուսաստանը, թե Արևմուտքն իր վրա պատասխանատվություն կվերցնի այսուհետ այս իշխանության ապօրինությունների համար, այսինքն հնարավորությունների ռեալ դուռ է բացվում»,-ասաց նա։
Մալյանն ասաց՝ առաջիկա օրերին բավականին կոշտ հռետորաբանությամբ հանդիպումների շարք է ունենալու։
«Այլևս ցատկապարան թռնելու ժամանակը չի, պետք է հստակ լինի երեք բան, որոնց առկայության դեպքում ցանկացած ուժ տեղի կտա, դրանք են օրակարգը, ծրագիրն ու վճռականությունը։ Եթե երեք կետից որևէ մեկը պակասում է որևէ ընդդիմադիր ուժի առաջնորդի մոտ, ապա այդ լիդերը զավզակ է, ուրիշ ոչ մի բան»,-ասաց Մալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան