«Ժողովուրդ». Ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության դարաշրջանում բռնապետական երկրին բնորոշ կերպով քաղաքական հալածանքների են ենթարկվում ոչ միայն «չհնազանդվողները» կամ ՔՊ կարծիքը չկիսողները, այլև նրանց ազգականները:
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է գործընթացի մի ժամանակագրություն, որի հետևությունները զուգադիպություն դժվար է համարել:
Փաստորեն, բացի «Սերժ Սարգսյանի և այլոց» դեմ հարուցված դատական գործը քննող դատավոր Վահե Միսակյանից, պատժամիջոցների է արժանացել նաև մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը։ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը հրապարակելու ճիշտ նույն օրը` 2024 թվականի մայիսի 31-ին, պաշտոնից ազատվել է նրա հարկային տեսչության պետ հայրը` Աղվան Ենոքյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինս երկար տարիներ է թոշակառու էր և զբաղեցնում էր Արագածոտնի հարկային տեսչության պետի պաշտոնը, իսկ նրա տարիքը ոչ ոքի չէր անհանգստացնում։ Այժմ Աղվան Ենոքյանը իջեցվել է բաժնի պետի տեղակալի հաստիքի։
Ինչպես տեսնում եք՝ Ստալինը թեև մահացած է, բայց ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան