Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սևերով ոչ ոքի խաղաց Ռիչարդ Ռապորտի (2715), Շանթ Սարգսյանը (2649) սպիտակներով՝ Պետեր Լեկոյի (2666), Գաբրիել Սարգսյանը (2646) սևերով՝ Սանան Սյուգիրովի (2644) հետ։
Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով պարտվեց Բենջամին Գլեդուրային (2628):
Հայաստանի հավաքականն ունի 12 միավոր։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), Ֆիլիպիններին (2,5:1,5), Անգլիային (2,5:1,5), պարտվել էր Չինաստանին (1,5:2,5):
Հարակից հրապարակումներ`
- Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ
- Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում տարավ 7-րդ հաղթանակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան