Սարավանում մեքենաներ են բախվել. Կան հոսպիտալացվածներ
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 10։02-ին ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղից Սարալանջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 158-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1991 թ․) և «VAZ-2121» (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ․ Հ․-ն (ծնված 1990 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և տեղափոխվել բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա․ Բ․-ին և ուղևորներ Վ․ Գ․-ին (ծնված 1959 թ․), Է․ Գ․-ին (ծնված 1960 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։