Սերգեյ Կոպիրկինն ու Ժաննա Անդրեասյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր գլխավորած պատվիրակության հետ այսօր ՀՀ ԿԳՄՍՆ է այցելել է, հանդիպել է Ժաննա Անդրեասյանի հետ։
ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում նշված է․
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում:
Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական ծրագրերին, ինչպես նաև միջմշակութային համատեղ նախաձեռնություններին:
Միջպետական համաձայնագրերով նախատեսված ոլորտային երկկողմ ծրագրերի իրականացման համատեքստում կարևորվել է դրանց շարունակականության հարցը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: