Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Վրաստանի ՆԳՆ պաշտոնյաների դեմ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը անվանել է հարձակում երկրի վրա։ Նրա խոսքերը մեջբերել է Sputink-Վրաստանը։
Պապուաշվիլին ընդգծել է, որ ցանկացած երկրում ոստիկանը պետության ներկայացուցիչն է, հետևաբար ոստիկանի վրա ցանկացած հարձակում ագրեսիա է երկրի դեմ։
Նա նշել է, որ Վրաստանի անվտանգության ուժերի և իշխանությունների դեմ պատժամիջոցների վերացումը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու պայմաններից մեկն է։
Սեպտեմբերի 16-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի 64 քաղաքացիների և պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք, նրանց կարծիքով, ներգրավված են երկրում ժողովրդավարության խախտման և մարդու իրավունքների ոտնահարման մեջ:
Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտահոգված է հանրապետության իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններով և կշարունակի դիտարկել նոր պատժամիջոցները։
Հարակից հրապարակումներ`
- Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
- ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ է սահմանել Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ
- Վրաստանից հայտարարում են, որ Հարավային Օսիայի հետ հաշտեցումը կպահանջի երկուստեք ապաշխարանք