Սպասվում է անձրև, ամպրոպ, նույնիսկ կարկուտ
Երևանում սեպտեմբերի 19-21-ին, 22-23-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 19-21-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ, առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Սեպտեմբերի 22-23-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում, Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ին ողջ հանրապետությունում կնվազի 4-6 աստիճանով։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա