Մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը պարզաբանում է տարածել՝ վերջին օրերին մայրաքաղաքում կենսունակության ավարտին մոտ ծեր թեղիների և բարդիների տապալման վերաբերյալ։
«Վերջին օրերին մայրաքաղաքի մի շարք վարչական շրջաններում կրկին կենսունակության ավարտին մոտ, ծեր թեղիներ և բարդիներ են տապալվել: Դրանք այս անգամ ևս վնասել են մարդկանց գույքը՝ քաղաքացիների համար ստեղծելով անվտանգության խնդիր:
Կազմակերպության մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ կանաչ ֆոնդի մի մասը սպառել է իրեն։ Բոլոր աշխատանքները միտված են փողոցային տնկարկների դենդրոֆլորիստիկ կազմի երիտասարդացմանը»,- ասվում է պարզաբանման մեջ։