Զախարովա. ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հակասում են ողջամտությանը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ինձ թվում է, որ դրանք (հայտարարությունները) հակասում են ողջամտությանը և իրականությանը։ Որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», հատկապես ազգային անվտանգությանը, ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ մնում են այնտեղ (ՀԱՊԿ-ում)»,-Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակներում ասել է Զախարովան և հավելեց. «Եթե դեռ մնում են, նշանակում է, որ դրանում ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ ասում էին, թե ՀԱՊԿ-ն է «դուրս գալիս Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը։
Հասարակական գործիչներին այդ պատճառով տրված են լիազորություններ, և դրա համար էլ ժողովուրդը նրանց է պատվիրակում իշխանությունը, որպեսզի նրանք իրենց պատասխանատու պահեն և հայտարարություններ անեն՝ ելնելով ժողովրդի կամքից և երկրի շահերից։ Այդ ամենը պետք է ձևակերպել և հայտնել սեփական վերաբերմունքը մի կազմակերպության վերաբերյալ, որը մասնակից երկրների նկատմամբ իրեն դրսևորել է չափազանց պատասխանատու և արժանապատիվ»։
Հարակից հրապարակումներ`
- Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց. Զախարովան՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մասին
- Մոսկվան կտրականապես համաձայն չէ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի գնահատականի հետ. Պեսկով
- ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
- Մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում. Զախարովան՝ «Զանգեզուրյան միջանցքի» մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին