Տնտեսություն 17:32 20/09/2024 Հայաստան

Էս ի՞նչ կառավարություն է՝ Փաշինյանը մի բան է ասում, կես օր անց իր նախարարը՝ լրիվ ուրիշ բան. Էդվարդ Արզումանյան

«Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմային կայան։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ: Այսինքն՝ վթարը տեղային է և միջավայրին չի սպառնում: Հայաստանն ունենալու է մոդուլյար ատոմակայան, որը և երկրի ներսում, և շրջակա երկրների համար որևէ սպառնալիք չի ներկայացնի: Պարզապես, մի խնդիր կա, որ աշխարհում արդեն գործող մոդուլային ատոմակայան դեռ չկա, կան կառուցվողներ, բայց մեր համոզմունքն այն է՝ այդ տեխնոլոգիան անխուսափելի է»,- Հայաստանի երկրորդ գլոբոլ գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Panorama-ը էներգետիկ փորձագետ, Հայաստանի էներգետիկայի նախարարի նախկին տեղակալ Էդվարդ Արզումանյանին խնդրեց իր կարծիքը հայտնել վերոնշյալ հայտարարության վերաբերյալ։

Է. Արզումանյան-Այդ մասին հայտարարելուց 5 թե 6 ժամ հետ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ մենք որոշել ենք 400-600 մեգավատ միջին հզորության բլոկ կառուցել։ Սակայն նման հզորության մոդուլային ատոմակայան չկա։ Ներկայում կա 30-50 մեգավատ հզորությամբ մոդուլային ատոմակայան, ըստ մասնագետների՝ ապագայում կարող է լինել 200-250 մգավատ հզորությամբ։ Մոդուլայինն այն է, որ ինչպես բերում դնում են, այդ ձևով էլ 9 տարի հետո տանում են, մետաղական ջարդոնի, այն քանդելու հնարավորություն չկա։

Այնպես որ՝ էս ինչ կառավարություն է՝ Փաշինյանը մի բան է ասում, կես օր անց իր նախարարն լրիվ ուրիշ բան է ասում, ամոթ էլ է։ Ընդորում, նախարարի ասածն մի քիչ ավելի խելքին մոտ է, քան վարչապետի ասածը, ավելի ճիշտ բան է ասել, որի մասին ես վարչապետին ժամանակին գրել եմ և առաջարկել։

Բայց նաև ասել եմ, որ մինչև նոր բլոկ կառուցելը՝ պետք է գործող ատոմային բլոկի բոլոր հիմնահարցերը լուծեն։ Եթե այն չանեն, ապա ոչ հինը շահագործելու իրավունք ունեն, ոչ էլ նորը կառուցելու։ Այդ ամենը ես նամակով գրել, բացատրել եմ և հիմա ասում են մոդուլային, որովհետև այն ոչ թե կարող են ատոմակայանի կողքին դնեն, այլ տանեն, օրինակ, հանրապետության հյուսիսային շրջաններ։

Եթե նախարարը մի բան է ասում, վարչապետը մի այլ բան, ապա ո՞ւմ է նա լսում, ով է նրա խորհրդատուն։ Ատոմային մասնագետը երբեք չի ասի՝ բերե՛ք մոդուլային կառուցենք, նա կասի բերեք ատոմակայանի կողքին մեկ այլ բլոկ կառուցենք։ Ում է լսում Փաշինյանը, Ամերիկայի՞ն, բայց այսօր Ամերիկայում մոդուլային կայաններ չկան՝ թեկուզ փոքր հզորության, միայն ռուսների մոտ կա, որը շահագործում է նավի վրա դրած և սկսել են նախագծել, որ Սիբիրում օվկիանոսի ափին, ցամաքի վրա մոդուլային կայան տեղադրեն անմարդաբնակ վայրերում։

Կարծեմ ԱՄՆ-ն էլ մի հատ ունի նավի վրա, բայց ցամաքում չի էլ նախագծել։ Եթե ցամաքում չունես մոդուլային, ապա ԱՄՆ-ն իրավունք չունի դրա մասին Հայաստանին երկու բառ անգամ ասել։ ՄԱԳԱՏԵ-ի օրենքներով պետք է այդ մոդուլային կայանը տվյալ երկրում ցամաքին անշարժ դրվի, 3 տարի փորձարկվի ունենա դրական արդյունքներ, որը ՄԱԳԱՏԵ-ն ստուգի, դրանից հետո նոր իրավունք ունի նամակով այլ պետության առաջարկել կառուցման տարբերակը։

Ռուսաստանը մեզ մոդուլային բլոկ կարող է առաջարկել միայն 32 թվականից հետո, երբ ցամաքում 2028-29 թթ տեղադրի նոր ցամաքային մոդուլային կայան , 3 տարի աշխատի, ու նոր թղթի վրա առաջարկի, այն էլ100 կամ 200 մեգավատ հզորության։ Ռուսաստանը նոր սկսում է նախագծումը։ Իսկ ԱՄՆ-ը խոսելու, երազում տեսնելու իրավունք չունի, քանի որ ցամաքում մոդուլային ատոմայյինն բլոկի նախագիծն անգամ չի արել, էլ չեմ ասում կառուցման մասին։ Ըստ կարգի՝ նախագիծ պետք է արվի, ՄԱԳԱՏԵ-ում հաստատվի, որ ցամաքի վրա առաջին քայլերն արվի։ Իսկ Ամերիկան դեռ պատրաստ չէ իր քաղաքացիներին նման կայան առաջարկելու, ուր մնաց՝ մեզ։ Եթե անգամ վաղը՝ ռուսներից հետո սկսի նախագծելը՝ ապա 2033-34 թթ. Նոր կարող է առաջարկել։ Իսկ ինչպիսի արդյունք կունենան այդ բանակցությունները, ինչպես ասում են, կապրենք՝ կտեսնենք։

Իսկ երբ նախարարը ասում է, որ պետք է կառուցեն 400-600 մեգավատ հզորությամբ ատոմային բլոկ, ապա պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանն այսօր նմա բլոկներ չունի, հետևաբար հարց է, թե նա ում հետ է խոսել և լսել այդ առաջարկը։ Թող մի հատ ասի՝ երբ, որ օրը, որ պետության մասնագետի հետ է խոսել։ Որովհետև մենք այսօր չունենք հնարավորություն 400-600 մեգավատ հզորությամբ ատոմային բլոկ կառուցելու բանակցություններ վարել ՌԴ-ի հետ, այնտեղ դեռ նման հզորության բլոկեր չի կառուցվել։ Հնարավոր է այլ երկրում կա, ես չգիտեմ, թող ասեն։ Բայց նախարարը պետք է ասի, թե որ երկրից է բերում և ինչ տիպի, որ իմանանք, թե քանի տարի է աշխատել, կամ պետք է աշխատի։

Իսկ Փաշինյանի մասով՝ այ վարչապե՛տ, դու պետք է հասկանաս, որ այն երկիրը, որն իր մոտ ատոմային մոդուլային բլոկերը դրել է՝ 3 տարվա աշխատանքի դրական փորձ պետք է ունենա։ Հենց այնպես խոսքերին հավատալը հանցագործություն է, որովհետև հնարավոր է նախագիծը սխալ է արված, կամ սխալ է կառուցվել։ 

Բայց մոդուլային պարամետրեր ունեն այսօր նավերի վրա դրվածները, որոնք ծովով գնում են ափի մոտ կանգնում են և էլեկտրաէներգիա են մատակարարում։ Այստեղ խոսքը գնում է 20-30 մեգավատ հզորության մասին։

Այդ պատճառով այսօր 400-600 մեգավատ հզորության բլոկ ոչ ոք դեռ իրավունք չունի մեզ առաջարկել, իսկ մոդուլայինի մասին խոսելու իրավունք անգամ չունեն։

Panorama-Ի՞նչ խնդիրներ ունեն մոդուլային ատոմակայանները։

Է. Արզումանյան-Ամոթ է նման մոդուլները Հայաստանում դնեն։ Այն տեղադրում են Սիբիրում, ուր դրա կարիքը կա, որտեղ 10-20 կմ-ի վրա մեկ մարդ չի ապրում։ Դրանք օգտագործում են, օրինակ, օվկիանոսի մի կղզում, Սիբիրի հյուսիսային մասում, կամ Ավստրալիայում։ Ցամաքում այն սովորաբար չեն դնում, քանի որ այնտեղ մեծ ատոմային բլոկեր պետք է դնեն։

Բացի այդ «Ռոսատոմի» կայքից տեղեկացել եմ, որ ռուսները սկսել են աշխատանքներ, որպեսզի կարողանան ապացուցեն, որ 400 մեգավատ հզորության ատոմային բլոկները, որոնցից մեկը Հայաստանում է դրված, կարող են աշխատել, ոչ թե 40 տարի, այլ ինչ-որ պայմանների կիրառման դեպում՝ 60 տարի։

Հաշվի առնելով 1988-95 թվականների 7 տարվա հարկադիր կանգառը, մեր Մեծամորի ԱԷԿ-ի 40 տարին լրանում է 2036 թվականին, որից հետո նա աշխատելու իրավունք  չունի։

Եթե այն հաջողությամբ ավարտվի, ապա ռուսները կկարողնան նման բլոկներն աշխատացնել ևս 20 տարի։ Ստացվում է, որ ՀԱԷԿ-ը կարող է մինչև 2056 թիվն աշխատել և այդ ընթացքում որևէ այլ՝ 600, թե 1200 մեգավատ հզորությամբ  ատոմային բլոկի կարիք չի լինի։ Թող 20 տարի չլինի, այլ, ասենք՝ 15 տարի, ինչը նշանակում է որ մինչև 2050 թիվը կարող ենք մեր ատոմակայանի փոխելու մասին չխոսել։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:33
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հունվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ։...
Աղբյուր` Panorama.am
12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}