Համացանց 10:58 20/09/2024

Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար. Մնացականյանի ամուսնու հուշերը

Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, որ կյանքից վաղաժամ հեռացած սիրված դերասանուհի Լալա Մնացակայնաի ամուսինն է, պատմել է, թե ինչպես ստեղված «Իմ սիրտը Ձերն է» ներկայացումը։

«Հինգշաբթին ինձ համար տարիներ շարունակ եղել է ընկերներիս հետ հանդիպման օր․․․

․․․ԻՄ ՍԻՐՏԸ ՁԵՐՆ Է․․․

Մտա արվեստանոց, որ Լալային ինստիտուտ տանեմ: Հ1-ով «Ճանապարհ դեպի կրկես»-ն էին ցույց տալիս, պարանով էտյուդն էր էկրանին:

- Աշ ջան, անջատիր գնանք, դասից ուշանում եմ։
- Լալա, արի, մի հատ նայիր, էս Ենգիբարյանը մեկին-մեկ դու ես, արի մի բան նկարենք:
- Դրա ժամանակը չէ, գնացինք։
Ճանապարհին երկուսս էլ լուռ էինք, բայց երևում էր՝ էս միտքը երկուսիս էլ հանգիստ չէր տալիս։ Երեկոյան, դասից հետո երբ նստեց մեքենան, ես միանգամից սկսեցի.
- Արի Ենգիբարյանի մանրապատումները նկարենք, դու ռադիոյով կարդացել ես։
- Հոգնած, վրես հալ չկա, 5 ժամ հաչացել եմ, գնանք խելքի գամ՝ հետո, սովից կաղկանձում եմ։
Մտանք տուն՝ ամեն ինչ փոխվեց։
- Արդեն ուզում ես քնե՞լ:
- Ակնարկդ հասկացա:
- Ճիշտ չհասկացար, էսօր ի՞նչ էիր ասում, ի՞նչ նկարենք:
- Ենգիբարյանի մանրապատումները:
- Կարելի ա, գիտե՞ս, բայց ո՞նց:
- Որ ուզենանք՝ ոնցը կհայտնվի․․․
- Վաղը դասից հետո գնալու եմ մեր դասարանի Սուսոյի մոտ, աղջիկներով հանդիպում ենք, Մանեին դասից որ վերցնես, արի ինձ էլ վերցրու՝ տուն գանք։
Երբ Սուսանենց Այգեձորի տունը քողարկող գույնզգույն, կիսաժանգոտ, թիթեղե ավտոտնակների նեղ արանքից աղմուկով ու կչկչոցով, շարք կանգնած երևաց ջոկատը՝  Լալան, Սուսանը ու Նինան, ես հասկացա՝ Ենգիբարյան վիրուսը տարածվել էր։ Լալայի ոգևորությունը չթողեց, որ բան հարցնեմ։
- Սուսանը կգրի բառերը, Նինան՝ երաժշտությունը, մնում է մնացածը՝ գործիքավորումը, ձայնագրումը ու նկարահանումը։ Ընկերները որ խառնվում են գործին, անհնարինը դառնում է հնարավոր։

Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար։ Մյուս օրը արվեստանոց եկավ մեր ԸՆԿԵՐ Ստեփանը Շահինյանը։ Հենց իմացավ կլիպի մասին, Լալայի հետ անցան պլաստիկայի, շարժման փորձերին, իսկ մեր մյուս ԸՆԿԵՐ Հրանտը Վարդանյան սկսեց այդ պլաստիկան վերածել կադրերի ու վերջին շտկումներն անել։

Սուսաննան ու Նինան բերեցին բառերն ու երաժշտությունը, ոգևորությունը սահման չուներ, հարկավոր էր գումար ճարել գործիքավորման համար։ Մեր ԸՆԿԵՐԸ՝ Լալայի համադասարանցի Դավիթ Սարգսյանը, ամբողջ օլիգարխ շրջապատը իրար խառնեց։ Մի քանի օր հետո այդ հարցը լուծվեց Դավթի քավորությամբ: Գործիքավորումն էլ չուշացավ։ Երկու օրվա գիշեր-ցերեկ վոկալի փորձերից հետո Լալան ձայնագրեց երգը։ Մոտենում էր Ենգիբարյանի ծննդյան օրը, հարկավոր էր հասցնել։ Նկարահանումն ու հեռարձակումը հանձն առավ Հայկական 2-րդ հեռուստալիքը մեր լավ ԸՆԿԵՐՈՋ՝ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։ Մնում էր ես պայմանավորվեի մեր ավագ ԸՆԿԵՐՈՋ՝ կրկեսի գլխավոր ռեժիսոր Սոս Պետրոսյանի հետ: Նա այնքան արագ ամեն ինչ կազմակերպեց, որ երբ մեր ԸՆԿԵՐՈՋ՝ կլիպի ռեժիսոր Վարդան Պետրոսյանի հետ գնացինք նկարահանման վայրերը նայելու, կրկեսի Ենգիբարյանի անվան ստուդիայի սաները արդեն փորձեր էին անում։ Այ թե ինչ է նշանակում, երբ ընկեր համախոհները միանում են մի նպատակի համար։



Նկարահանման օրը ընտանիքով գնացինք կրկես։ Լալան Մանեի հետ ավտոյում ինձ ստիպեցին, որ հետ գնամ, փոխեմ հագուստս, կարմիր հագնեմ: Ինչքան էլ դեմ էի, բայց ուզում էր, որ ես ու Մանեն էլ նկարվենք։ Երբ տան դուռը փակում էի նկատեցի, որ կեղծամը մոռացել է, վերցրեցի, դրեցի ծոցս և շտապեցի նստել մեքենան։ Կրկեսում ամեն ինչ իր տեղում էր, տեսախցիկները, լուսավորությունը, մնում էր՝ Լալան փոխեր հագուստը, և սկսեինք։ Գրիմանոցում Լալան հանկարծ նկատեց, որ կեղծամը չի վերցրել:

- Աշ ջան, պիտի փրկես, թռիր բեր, կեղծամը մնաց միջանցքի հեռախոսի մոտ։
- Թքիր գետնին, մինչև չորանա՝ գալիս եմ։
Ես դուրս եկա ու արագ, հևիհև ներս եկա, ծոցիցս հանեցի կեղծամը, մեկնեցի Լալային. «Մեր ԸՆԿԵՐԸ՝ ես, փրկեցի նկարահանումը»։
Սկզբում ուզեց բարկանալ, հետո երկուսով ծիծաղեցինք։ Ես ու Մանեն գնացինք՝ Լալային թողելով, որ կենտրոնանա։ Նստեցինք հանդիսատեսի մեր տեղը, մեր կողքին պիտի նստեր Լալայի փոքր տարիքը մարմնավորող հերոսուհին։ Նկարահանումը հրաշալի անցավ։ Լալան ընդհարապես նկարվում էր մեկ դուբլով, ծայրահեղ դեպքում՝ երկու, տեխնիկայի համար։ Երկու օր հետո, երբ կլիպը մոտնաժված էր, մենք նոր հասկացանք որ ԸՆԿԵՐՆԵՐՈՎ ամենաանհնարինը դառնում է հնարավոր։

Մարտի 15-ին՝ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը, Հայկական 2-րդ հեռուստալիքը մեզ հետ միասին նշեց պրեմիերայով։

Ձեր ԸՆԿԵՐ  Աշոտ  Համբարձումյան  15․ 03․ 2024թ․»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:13
«Մանթաշյանց»-ն առաջարկում է կասեցնել «Ոստիկանության մասին» օրինագծի փաթեթի առաջխաղացումը
«Մանթաշյանց» գործարարների ակումբի հայտարարությունը «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ
Աղբյուր` Panorama.am
14:02
Զախարովան՝ Հայաստանի քաղաքական կուրսի մասին. Կարծես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ինչ-որ տարբեր երկրներ են
Հայաստանը եվրասիական ինտեգրման հիմնական շահառուն է, և 2023 թվականի վերջին հանրապետության արտաքին առևտրաշրջանառության 37%-ը եղել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեսայանն ուսուցիչների համատարած դժգոհության համատեքստում ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
13:27
Զախարովա. ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
13:11
Անվճար ծաղիկներ՝ Եռաբլուրի համար
Ի հիշատակ արցախյան վերջին պատերազմում զոհված հայորդիների` սեպտեմբերի 19-ին և 20-ին  Եռաբլուր այցելող բոլոր անձինք կարող են անվճար և...
Աղբյուր` Panorama.am
12:52
Դավիթ Անանյան. Մորս հետ պայման եմ կապել
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Մայրս արցախցի է։ Մեր գյուղը Արցախի Մարտակերտի շրջանի Մեծշեն գյուղն է, որի հնագույն...
Աղբյուր` Panorama.am
12:51
Վրաստանը մեղադրել է ԱՄՆ-ին ընտրական գործընթացին միջամտելու մեջ
Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Պետդեպարտամենտի պատժամիջոցները...
Աղբյուր` Panorama.am
12:42
Մահացել է Արտաշես Գեղամյանը
Մահացել է քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը։ Նա 74 տարեկան էր։ 1997թ. նա հիմնադրել և գլխավորել է «Ազգային Միաբանություն»...
Աղբյուր` Panorama.am
12:35
Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա ունեին. Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պատրաստել ու հրապարակել է կարևոր զեկույց, որտեղ բացահայտված են 2023թ. սեպտմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է
Նորվեգիայի քաղաքացին, որբ ունի մի ընկերություն, որը, իբր, զբաղվում էր Լիբանանին փեյջեր մատակարարելով, անհետացել է նրանց պայթյուններից հետո։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
12:01
Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազանի կոչը
«Այսօր մեր հայրենիքում պայքարն այլընտրանք չունի»,-իր կոչում ասում է «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
11:37
Սեպտեմբերի 20-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում 385.05 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
11:34
Իտալիայում ջրհեղեղների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Ապենիններում մոլեգնում է «Բորիս» ցիկլոնը. իրավիճակը՝ Չեխիայում, Լեհաստանում, Ավստրիայում
Աղբյուր` Panorama.am
11:34
Կանխվել է hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու դեպք. Կան կալանավորվածներ
Սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
11:27
ՔՊ-ական պատգամավորի առանձնատան, ՔՊ-ի ու ՄԱԿ-ի գրասենյակների մոտ կազմակերպված ահաբեկչության դեպքերով վարույթի նախաքննությունը 3 անձի մասով ավարտվել է
Ավարտվել է Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ 2024թ. փետրվարին...
Աղբյուր` Panorama.am
11:00
Դեռ կունենանք արևոտ օրեր. Գագիկ Սուրենյան
«Դեռ կունենանք արևոտ օրեր, շատ, շատ, շատ, մի մոռացեք, մենք աշնանը  ունենում ենք նաև փոքրիկ ամառ»,-գրել...
Աղբյուր` Panorama.am
10:58
Լալան որ ոգևորվում էր, էլ կանգնել չկար. Մնացականյանի ամուսնու հուշերը
Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանը, որ կյանքից վաղաժամ հեռացած սիրված դերասանուհի Լալա Մնացակայնաի ամուսինն է, պատմել է, թե ինչպես...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ուկրաինայում ձմռանը հնարավոր է օրական մինչև 20 ժամ բջջային կապ չլինի
Ուկրաինայում այս ձմռանը հոսանքազրկման պատճառով բջջային կապը կարող է հասանելի լինել օրական ընդամենը չորսից վեց ժամ: Strana.ua-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
10:49
ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան Աբրահամյան
ԱԽ քարտուղարը օրերս հայտարարել էր, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք...
Աղբյուր` Panorama.am
10:41
Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով նաև մասնակցել էր ՀՊՏՀ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված ընտրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
10:35
Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Պարտության  ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների ...
Աղբյուր` Panorama.am
10:23
Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը շարունակություն կունենա
Այն կթողարկվի «Հարություն» ենթավերնագրով
Աղբյուր` Panorama.am
10:18
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վարդանյանի հասցեին հնչեցված...
Աղբյուր` Panorama.am
09:53
Պլատինին առաջարկել է հեղափոխական փոփոխություններ կատարել ֆուտբոլի կանոններում
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) նախագահի խորհրդական, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ և ֆրանսիացի մեծագույն...
Աղբյուր` Panorama.am
09:50
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին, ժամը 23։41-ին ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
09:14
Տանից դուրս գալիս անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են
Երևանում սեպտեմբերի 20-21-ին, 22-23-ի երեկոյան ժամերին,  ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Սպասում են Փաշինյանի հրահանգին՝ մասնակցե՞ն, թե՞ ոչ Մայր տաճարի Վերաօծման և Մյուռոնօրհնության սուրբ արարողություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին, որպեսզի հասկանան՝ մասնակցե՞ն սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Որոշեցին պահպանել «կայուն մեծամասնություն» սահմանադրական նորմը, չնայած Փաշինյանը ժամանակին խոստացել էր հրաժարվել դրանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը տևական քննարկումներից հետո երեկ որոշեց պահպանել...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի 1,5 միլիոն դոլար գումարի փոխանցումը ենթադրյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, ինչը դեռևս անպատիժ է մնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անահիտ Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է դարձել 2021 թվականին և նշանակումից մեկ տարի անց...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել անցած տարի Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեն, որը որոշ գործերով «բլբուլ է կտրում» և նախաքննական գաղտնիքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով
12:00 20/09/2024

Բագրատ Սրբազանը հանդես է եկել կոչով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}