ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում. Տիգրան Աբրահամյան
ԱԽ քարտուղարը օրերս հայտարարել էր, թե «մեր անվտանգության ձախողման պատճառն այն է եղել, որ անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել ենք Մոսկվա, ուրիշ որևէ տարբերակ չի եղել»:
«Առաջին հայացքից թվում է, որ վերոնշյալ անձը փորձում է իրենց տապալումները գցել նախկին կառավարությունների վրա, սակայն իրականում այլ` խոշոր վտանգավոր թեզեր է առաջ մղում:
Առաջին, անարգում այն ամենը, ինչ կապված է մեր հերոսների, բանակի, կամավորների, հայ ժողովրդի անզիջում պայքարի` առաջին արցախյան պատերազմից մինչև դիվերսիոն պատերազմներ, 2016-ի ապրիլյան պատերազմ և այլն: Մեր հաջողություններն ու ձեռքբերումները կապում արտաքին ուժերի հետ»,- արձագանքելով ԱԽ քարտուղարի այդ հայտարարությանը՝ նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան ԱԲրահամյանը։
Նա նշում է, որ այդ նույն ապրիլյան պատերազմում Ադրբեջանն էր զանգեր անում Մոսկվա` պատերազմը կանգնեցնելու և հրադադար հաստատելու համար:
«Երկրորդ, ԱԽ քարտուղարն ադրբեջանական թեզեր, նարատիվներ է առաջ մղում, մեր ձեռքբերումները` անկախության հռչակումից մինչև հաղթանակներ, փորձում պայմանավորել ՌԴ-ի միջամտությամբ:
Երրորդ, ԱԽ քարտուղարն օգտագործում է առիթը` հակառուսական ձևակերպումներ անելու և թեման այդ լոգիկայի ներքո ներկայացնելու համար:
ԱԽ քարտուղարը որպես շրջադարձ համարում է իր իշխանության կողմից սահմանազատում իրականացնելու գործընթացը, որը նրա պնդմամբ որևէ արտաքին ազդեցություն չունի:
Հատկանշական է, որ գործող իշխանությունն իր հաջողությունը կապում է մի գործընթացի հետ, որը միջազգային պրակտիկայի, նախադեպերի, իրավական հիմքի առումով խայտառակ շեղումներ է ընթացել, դեռ չեմ խոսում աննախադեպ ապօրինությունների մասին:
Այս իշխանությունն ինքը անվտանգության սպառնալիք է, առանց որի հեռացման անհնար է խոսել հայկական պետության, ինքնիշխանության պաշտպանության և անվտանգության համակարգի մոդեռնիզացման մասին»,- գրել է Տ.Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին