Իրավունք 17:43 20/09/2024 Հայաստան

Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել   Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի ռազմական նվաճումից մեկ տարի անց ռազմագերիները, որոնց թվում են նաև Արցախի ութ նախկին պաշտոնյաները, շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում.

«Արդեն մեկ տարի է, ինչ նրանք կալանավորված են և սպասում են դատավարության, որը մինչ օրս տեղի չի ունեցել։ Բաքվի բանտերում 23 հայ ռազմագերիներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը։ Բանտարկյալները՝ քաղաքական գործիչներ, քաղաքացիական անձինք և զինվորականներ, գերեվարվել են, ադրբեջանական իշխանությունների ձևակերպմամբ, «հակաահաբեկչական գործողությունից» հետո, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին հանգեցրել է  Լեռնային Ղարաբաղի ամբողջական բռնակցմանը։

Նրանց թվում են Արցախի Հանրապետության ութ նախկին քաղաքական առաջնորդներ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում, որն իր ամբողջ բնակչության՝ դեպի Հայաստան արտաքսումից հետո 2024 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ։ Բաքվի իշխանությունները զգուշացրել են. այս նախկին պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց «հանցագործությունների համար»։ Ահաբեկչություն, անջատողականություն, ռազմական հանցագործություններ, անօրինական զինված խմբավորումների ձևավորում... Ինչպես այս տարվա հունվարին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը, նշված մեղադրանքները բազմազան են և ներկայում «հետաքննությունների» առարկա են հանդիսանում։ Այդ ժամանակից ի վեր դատական գործերից ոչ մի նորություն չկա, և ռազմագերիների ազատ արձակվելու հնարավորությունները գնալով նվազում են։

Այս ռազմագերիներից, անկասկած, ամենահայտնին Ռուբեն Վարդանյանն է, որը հաճախ է հայտնվում մեդիայի ուշադրության կենտրոնում։ Այս միլիարդատերը, որը 2024 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, հատկապես հայտնի է իր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությամբ: 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 70%-ը, չորս երեխաների հայր հանդիսացող բարերարը որոշեց հեռանալ Ռուսաստանից՝ տարածաշրջանում բնակություն հաստատելու և հայ բնակչությանը օգնելու նպատակով։

Մինչև 2023 թվականի սեպտեմբերն արցախահայության կրած 9-ամսյա շրջափակման ընթացքում Ռուբեն Վարդանյանը, դառնալով պետական նախարար, բազմապատկեց միջազգային օգնության կոչերը։ Նա կալանավորվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ արցախցի շուրջ 100 հազար հայերի հետ միասին փորձում էր հատել Հայաստանի սահմանը:

Այնուհետև կալանավորվել են նախկին նախագահներ   Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Աժ նախագահ  Դավիթ Իշխանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև զինվորականներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը:
Նրանց բոլորի դատավարությունն արդեն երկու անգամ հետաձգվել է։

Քաղաքական լռություն

Վերջին 12 ամիսների ընթացքում կալանավայրում նրանց պահման պայմանների մասին քիչ տեղեկություններ կան: Փաստաբանները, հասանելիություն չունենալով իրենց պաշտպանյալների գործերին, դատապարտում են Ադրբեջանի լիակատար փակ ու ոչ թափանցիկ գործելակերպը։ Բանտարկյալների ընտանիքները տեղեկատվություն են ստանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ «Կարմիր խաչի միջոցով էր, որ իմացանք, որ նրանք 10 ամիս մեկուսացված են մնացել։ Վերջին նորությունն այն է, որ մեր ռազմագերիները ներկայում իրենց խցերն են կիսում այլ բանտարկյալների հետ»,- Le Figaro-ին է հայտնել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Այս տարվա հունիսին Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմում-բողոք էր ներկայացրել ՄԱԿի խոշտանգումների հարցով զեկուցողին: Դիմումում նկարագրված են կալանավորի կողմից իրականացված հացադուլի ընթացքում նստելու, քնելու, ջուր խմելու արգելքները։ Արդեն իսկ ապրիլին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, Le Figaro-ին տված բացառիկ հարցազրույցում ահազանգել էր հոր իրավիճակի մասին։ Կարողանալով հոր հետ հեռախոսի միջոցով կապի դուրս գալ, Կարմիր խաչի միջոցով դժվարությամբ մի քանի նամակներ ստանալ,  որդին ասում է, թե հայրը վստահեցնում է, թե  «լավ է»։ «Բայց այս անորոշ իրավիճակը հատկապես ցավալի է,- վստահեցնում է նա։ -Եթե դատավարության օրը հայտարարվեր, մենք գոնե կարող էինք իմանալ, թե ինչպես է այն ընթանալու»։

Բոլորի հայացքներն ուղղված են դեպի Երևան: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ BBC-ի ռուսական ծառայության հարցին ի պատասխան՝ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և առաջնորդների վերադարձը «առաջնահերթություն» է և «մշտապես գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»: Բայց լծակները թույլ են. Հայաստանն իր վերջին ռազմագերիներին ազատ է արձակել դեկտեմբերին՝ փոխանակման ժամանակ։ Իր հերթին՝ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ափսոսանքով է նշում Երևանի ջանքերի «լիակատար ձախողման» մասին և հաստատում, որ ռազմագերիների ճակատագրի մասին բանակցություններում նույնիսկ չի հիշատակվում։

Ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով միջազգային մակարդակով բազմաթիվ ձայներ  են բարձրացվել՝ մասնավորապես նման կոչերով անցյալ շաբաթ հանդես են եկել Կալիֆորնիայից ընտրված պատգամավոր Լորա Ֆրիդմանը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: 1949 թվականի Ժնևի 3-րդ կոնվենցիայի և Ադրբեջանի ու Հայաստանի կողմից վավերացված լրացուցիչ արձանագրությունների համաձայն՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա «ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո»։ «Սակայն պետությունների մակարդակով ոչ ոք իրապես հանձնառու չէ այս հարցի լուծմանը»,- նշում է Հովհաննես Գևորգյանը, որը «քաղաքական և դիվանագիտական մակարդակներում շատ քիչ հույսեր է փայփայում»: «Ինչ վերաբերում է իրավական մակարդակին, մենք գիտենք, որ դա ֆարս է լինելու, քանի որ Ադրբեջանը արդարադատություն չի իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ»։

Դավիթ Վարդանյանն ուզում է հավատալ, որ առաջիկա COP29-ը, որը պետք է կայանա նոյեմբերին Ադրբեջանում, հնարավորություն կտա՝ բարձրացնելու հարցը։ «Աշխարհը, կարծում եմ, չի կարող ընդունել միջազգային նորմերի այս լիակատար և նման բացահայտ ձևով իրականացվող արհամարհումը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրք-ադրբեջանական-հայկական եռյակն աշխարհում դատում է ժողովրդավարությունը. Հովհաննես Իշխանյան
«Այս իշխանություններն որևէ արժեք չունեն, բայց զբաղվում են մեր իրավունքները ոտնահարելով, տալիս են Արցախը»,- հասարակական-քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
16:30
Կարելի է նույնիսկ բնութագրել այս ամենը որպես «քննադատության քրեականացում». Վարդևանյան
Ուղիղ 21 օրվա ընթացքում երկրորդ քրեական գործ խոսքի ազատության կոպիտ սահմանափակմանն ուղղված:
Աղբյուր` Panorama.am
16:23
«Ղարաբաղgի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում. Արցախի ՄԻՊ
«Ղարաբաղցի՞ ես, թե հայ»․ հարց, որ կարող է առաջանալ միայն փտած ու թարախակալած ուղեղում»,- այսպես Արցախի Հանրապետության Մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միակ բանը, որ Նիկոլ Փաշինյանը չի անի, խելքը գլխին գործն է. Հայկ Մամիջանյան
«Այս յոթ տարվա մեջ այնքան բան է արել Նիկոլ Փաշինյանը, որ էլ ոչ մի բանի վրա չենք զարմանում.   ազգաբնակչության մեծ մասը չի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն քննադատական խոսքի համար փորձում են քրեական պատասխանատվության ենթարկել. Չալաբյան
«Խայտառակ իրավիճակ է, երբ որ մարդուն խոսքի համար, ընդ որում այս դեպքում ատելության խոսք չկա, քննադատական խոսք է, փորձում են քրեական...
Աղբյուր` Panorama.am
15:49
Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից. Նաիրա Զոհրաբյան
«Ինչո՞ւ է հիմա պետք Էդգար Ղազարյանին զրկել ձայնի իրավունքից։ Նա հետևողականորեն, աշխատասիրությամբ կարողանում է մերկացնել այս ռեժիմի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
15:18
Կոմպրոմատների լեզուն չի աշխատելու. Մարտուն Գրիգորյան
«Սխալ եմ համարում կարմիր գծերն անցնելը, չեմ ուզում ամեն ինչ հասցնել նրան, որ վաղը, մյուս օրը իմ անձով պայմանավորված իմ քաղաքը, քաղաքի ժողովուրդը տուժի»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}