Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը շարունակություն կունենա
Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը կունենա շարունակություն։ ԶԼՄ-ների տվյալներով, ֆիլմի նկարահանումները կարող են սկսվել 2025 թվականի առաջին կեսին։
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի շարունակությունը կթողարկվի «Հարություն» ենթավերնագրով։ Ֆիլմի ռեժիսորը կրկին Մել Գիբսոնն է։ Ռեժիսորն այժմ գտնվում է Մալթայում, որտեղ հարմար վայրեր է փնտրում նկարահանումների համար։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Հիսուս Քրիստոսի դերում կրկին հանդես կգա Ջեյմս Կևիզելը։ Ֆիլմի ստեղծման պլանների մասին Գիբսոնը հայտարարել էր դեռ 2016 թվականին։ Նախատեսվում էր, որ նկարահանումները կսկսվեն 2024 թվականի հունվարին, սակայն ավելի ուշ գրաֆիկը փոխվեց։
Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին ժամերի մասին պատմող «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2004 թվականին։ 30 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է 612 միլիոն դոլար։
Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած Ձիթենյաց այգում նրա աղոթքից մինչև խաչելությունը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին