«Mercedes»-ն ընկել է Աղստև գետը, ինչի հետևանքով կա զոհ և վիրավոր
Սեպտեմբերի 20-ին, ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50-60 մետր բարձրությունից ընկել Աղստև գետը։
«Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու. ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հոսպիտալացվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվելու գետից և տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մահվան ելքով վթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին
- Խոշոր ավտովթար Ազատի ջրամբարի մոտ
- Յակուտիայում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է չորսի