Հասարակություն 17:30 20/09/2024 Հայաստան

ԱՄՆ Կոնգրեսում բացվել է Արցախից տեղահանված Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը

ԱՄՆ Կոնգրեսի Russell Senate Office Building rotunda սրահում սեպտեմբերի 18-ին բացվել է լուսանկարիչ Դավիթ  Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը պատմում է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի, ինչպես նաև` Արցախի շրջափակման ու էթնիկ զտման մասին։ Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը հայտնում է, որ ցուցահանդեսը կգործի յոթ օր։

Նա շնորհակալոթյուն է հայտնում ԱՄՆ Հայ Դատի կենտրոնական գրասենյակին`այս կարևոր նախաձեռնության և ամենօրյա հայրենանվեր  աշխատանքի համար։

Ցուցահանդեսի բացմանը Հերմինե Ավագյանն ունեցել է ելույթ.

«Հարգելի ներկաներ,

Մենք կարող էինք այսօր այստեղ չլինել, բայց մեր հայրենի բնօրրանում տեղի ունեցած մեծ անարդարությունը մեզ բերեց այստեղ։ Մենք  մի երկրից ենք, որտեղ Ադրբեջանի ձեռքով և աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն։ Այո՛, այն, ինչ Ադրբեջանը 2020թ սեպտեմբերի 27-ից սկսած իրականացրեց Արցախում, ցեղասպանություն էր։

2020թ Արցախի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանը կիրառեց մարդկության դեմ արգելված տարբեր զինատեսակներ, որի արդյունքում հազարավոր զոհեր ու տուժածներ եղան, քաղաքացիական անձեր, երեխաներ, հղիներ։ Այդ ոճիրը մնաց անպատիժ, որի հետևանքով եղան նոր ոճիրներ։ 2022 թ դեկտեմբերին Ադրբեջանը միտումնավոր ու անօրինաբար փակեց Արցախը Հայաստանին կապող Լաչինի/Բերձոր/ միջանցքը, որին հաջորդեցին այլ անօրինական գործողություններ:

Արգելափակելով Արցախի գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը՝ ստեղծեց այնպիսի ճգնաժամ, որի ընթացքում խախտվեցին մարդկային բազմաթիվ հիմնարար իրավունքներ։ Այդ ընթացքում ունեցանք  կորուստներ, թերսնված ու սոված երեխաներ, հղիներ, բժշկական օգնությունից և այլ իրավունքներից զրկված քաղաքացիներ։

Այդ ամենը մեկ նպատակ ուներ՝ էթնիկ զտում և տեղահանություն, որը ինն ամսյա դաժան պայմաններից ու անմարդկային զրկանքներից հետո պարտադրվեց արցախահայությանը։

Արցախահայությունը զրկվեց իր hայրենի  հողի վրա ապրելու իրավունքից։ Սա նոր ցեղասպանության տիպիկ օրինակ է, որը պիտի հաշվի առնեն մարդու  իրավունքների գերակայությամբ առաջնորդվող և ազատության սկզբունքներ որդեգրած երկրները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Լռությունն այս պարագայում հավասար է մեղսակից լինելուն։

Ադրբեջանի վայրագությունների մասին են  փաստում Արցախից տեղահանված լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարները, որոնք արվել են Արցախի դեմ սանձազերծված քառասունչորսօրյա պատերազմի, Արցախի շրջափակման, ապա՝ բնակչության բռնի տեղահանության օրերին։ Դրանք անհերքելի փաստեր են, որոնք պիտի խոսեն աշխարհի հետ։
Այս ցուցահանդեսում հստակ երևում է, թե ինչպես է Ադրբեջանը թիրախավորել խաղաղ բնակչությանը,  Ստեփանակերտի ծննդատունը, հոսփիթալը, դպրոցները, մանկապարտեզները, ինչպես է դիտավորյալ շրջափակել Արցախը ու ստեղծելով կյանքի հետ անհամատեղելի պայմաններ՝ ստիպել, որ Արցախի հայությունը լքի իր բնօրրանը։

Այս ցուցահանդեսը մենք կոչում ենք Իրականության աչքերը, որովհետև աշխարհի աչքերը պիտի բացվեն իրականության առաջ։ Միայն այդ դեպքում արդարությունը պիտի վերականգնվի՝ թույլ տալով, որ հայրենազուրկ ժողովուրդը վերադառնա իր հայրենի տունը՝ ապրելով անվտանգ ու կյանքին չսպառնացող պայմաններում։

Մենք այսօր այստեղ բերել ենք նաև պատկերագրքեր, որոնցում ոչ միայն   Ադրբեջանի վայրագություններն են Արցախի նկատմամբ, այլև մեկ այլ՝ մշակութային ցեղասպանության վկայությունները, որն Ադրբեջանն իրականացրել է 44-օրյա պատերազմից հետո և որն իրականացնում է այսօր՝ Արցախի ամբողջ տարածքով մեկ ոչնչացնելով հայկական պատմական հետքը։ Ցավոք, ոճրագործությունները կրկնվելու հակում ունեն, եթե մնում են անպատիժ։ Այսօր էլ Արցախում մնացած մեր հոգևոր ու մշակութային կոթողներն են ենթարկվում ցեղասպանության, քանդվում ու ոչնչացվում են, իսկ որոշների ինքնությունը աղավաղելով՝ փորձ է արվում ներկայացնել, թե դրանք այլ ժողովուրդների են պատկանում ու հայկական ծագում չունեն:
Միայն հավաքական վերադարձը և մայր հողի վրա նոր համախմբումը կարող է կանխել 21-րդ դարում տեղի ունեցող այս  նոր ցեղասպանությունը։

Այս ցուցահանդեսը  սթափության կոչ է։ Ուզում ենք հավատալ, որ ԱՄՆ կոնգրեսը, հետամուտ լինելով իր կողմից որդեգրած բարձր մարդկային սկզբունքներին ու իրավունքների պաշտպանությանը, չի զլանա սթափվելու և երևույթներն իրենց իսկ անվամբ կոչելու։ Ուզում ենք նաև շեշտել, որ մենք չենք դադարելու պայքարել հանուն արդարության և հանուն մեր իրավունքների վերականգնման։

Խոսքիս ավարտին ցանկանում եմ ցույց տալ այս կավե փոքրիկ դարպասը։ Այս դարպասներից շատ-շատ ունենք. ես բերել եմ այս օրինակը։ Դրանք սովորական դարպասներ չեն։ Արցախից տեղահանված երեխաները պատրաստել են իրենց տների, իրենց հայրենի քաղաքի ու գյուղի  դարպասները։ Այս մեկը պատրաստել է Շուշիից մի աղջնակ։ Նա խնդրել է ցույց տամ այն  ու ասեմ, որ այս է արդարության դարպասը և ինքը հավատում է, որ  այդ դարպասը պիտի բացվի։
Արդարությունը գալու է, որովհետև մենք անընդհատ գնալու ենք նրա հետևից»։


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:14
Ադրբեջանի նկատմամբ միջազգային համապարփակ ճնշում է անհրաժեշտ․ Գեղամ Ստեփանյան
 Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում։ Իր...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Թամրուչի փողոցը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի՛ քաղաքացիներ. ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև...
Աղբյուր` Panorama.am
18:43
ԱՄՆ-ում Էրդողանը կհանդիպի Հունաստանի վարչապետի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կհանդիպի Հունաստանի վարչապետ  Կիրիակոս Միցոտակիսի հետ։...
Աղբյուր` Panorama.am
18:18
Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ...
Աղբյուր` Panorama.am
18:06
Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը Վերջինս կալանավորվել է
Դեռևս այս տարվա փետրվարի 20-ին՝ ժամը 15:39-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում միմյանց էին բախվել «Մազերատի»...
Աղբյուր` Panorama.am
18:05
Ալիկ Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի նախատեսվում է փոխանցել 200 միլիոն դրամ
Դատական իշխանությունից տեղեկացնում են, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ախալքալաքում այս տարի կարտոֆիլի բերքն աննախադեպ շատ է
Ախալքալաքում կարտոֆիլի բերքատվությունն այս տարի աննախադեպ բարձր է։ Jnews-ի հաղորդմամբ, նման կանխատեսում են արել գյուղատնտեսները։  2023...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սեպտեմբերի 21-ին արգելոցները, արգելոց-թանգարանները կաշխատեն
Հայաստանի անկախության տոնին՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության...
Աղբյուր` Panorama.am
17:43
Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro
Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել   Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Էս ի՞նչ կառավարություն է՝ Փաշինյանը մի բան է ասում, կես օր անց իր նախարարը՝ լրիվ ուրիշ բան. Էդվարդ Արզումանյան
«Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել կառուցել մոդուլային ատոմային կայան։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար...
Աղբյուր` Panorama.am
17:30
ԱՄՆ Կոնգրեսում բացվել է Արցախից տեղահանված Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը
ԱՄՆ Կոնգրեսի Russell Senate Office Building rotunda սրահում սեպտեմբերի 18-ին բացվել է լուսանկարիչ Դավիթ  Ղահրամանյանի լուսանկարների...
Աղբյուր` Panorama.am
17:17
Բացահայտվել է շինարարական ընկերության տնօրենի կողմից պաշտոնատար անձանց 80 մլն ՀՀ դրամ կաշառք տալու փորձ
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Երևանում շինարարական գործունեությամբ զբաղվող...
Աղբյուր` Panorama.am
17:15
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Բացահայտվել է շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք
Մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Աղբյուր` Panorama.am
16:46
Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում մարմնավորել է սովետական տրակտորիստի
Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Էդգար Բաղդասարյանի «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում խաղացել է...
Աղբյուր` Panorama.am
16:37
Շպռոտն ամուսնացել է. Այո, այո, կարող եք շնորհավորել
Երգչուհի Անի Թովմասյանը, որն առավել հայտնի է Շպռոտ անունով, ամուսնացել է։ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհին ինսթագրամի սթորի բաժնում մի...
Աղբյուր` Panorama.am
16:36
Նարեկ Հախնազարյան. Ստեղծել ենք «Արցախ» կամերային նվագախումբ, կփորձենք Արցախի անունը բարձր պահել
«Ես որպես արվեստագետ, աշխարհի բազմաթիվ բեմերից, որտեղ նվագել եմ, բարձրաձայնել եմ Արցախում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
15:55
ՀԷՑ-ը 2023 թ.-ին 68 հազար բաժանորդի վճարել է 116 մլն դրամ փոխհատուցում. Գարեգին Բաղրամյան
«Էլեկտրամատակարարումների խափանումների առաջին և հիմնական պատճառը մեր ենթակառուցվածքների գերմաշվածությունն է, և այն իր խորը տեսքն ունի ցածր...
Աղբյուր` Panorama.am
15:42
Արամ Օրբելյան. Քանի դեռ Թովմասյանի գործով դատավճիռն ուժի մեջ չի մտել, այն ոչ մի հետևանք չի կարող առաջացնել
ԱՆ նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը ստանալուց հետո կքննարկվեն բողոքարկման հիմքերը։ Այս մասին  լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:16
Նարեկ Հախնազարյան. Երևանյան համերգին Կոմիտասի մենանվագները կկատարենք այնպես, ինչպես գրել է նա
Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Երևանում հանդես կգա մենահամերգով։ Սեպտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան...
Աղբյուր` Panorama.am
15:16
Թովմասյան. Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել
«Սա իմ դատավճիռը չի, սա մեր երկրի, արադարադատության հիմքից ևս մեկ քար հանելու ճանապարհին քայլ է։ Այս դատարանում արդարադատությաւն չի...
Աղբյուր` Panorama.am
15:06
Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխանատվությունից
«Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով՝ 2013թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308 հոդվածի...
Աղբյուր` Panorama.am
14:54
Հրայր Թովմասյանի գործով նիստը՝ Ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գլխավորությամբ շարունակվում է արդարադատության նախկին...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ջերմուկի բնակիչները նշեցին, որ համայնքի զարգացումը պատկերացնում են կանաչ տնտեսության և զբոսաշրժության միջոցով. Օլեգ Դուլգարյան
«Ֆորումի նպատակն էր ոլորտներում գործունեություն ծավալած անհատների հետ քննարկումների արդյունքում վեր հանել Ջերմուկի խնդիրները, առաջարկներ...
Աղբյուր` Panorama.am
14:13
«Մանթաշյանց»-ն առաջարկում է կասեցնել «Ոստիկանության մասին» օրինագծի փաթեթի առաջխաղացումը
«Մանթաշյանց» գործարարների ակումբի հայտարարությունը «Ոստիկանության մասին» և մի շարք այլ օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ
Աղբյուր` Panorama.am
14:02
Զախարովան՝ Հայաստանի քաղաքական կուրսի մասին. Կարծես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ինչ-որ տարբեր երկրներ են
Հայաստանը եվրասիական ինտեգրման հիմնական շահառուն է, և 2023 թվականի վերջին հանրապետության արտաքին առևտրաշրջանառության 37%-ը եղել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեսայանն ուսուցիչների համատարած դժգոհության համատեքստում ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
13:27
Զախարովա. ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյան. Այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ
16:06 20/09/2024

Թովմասյան. Այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}