Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Արցախի հարցը ո'չ միայն լուծված չէ, այլև առաջիկա 10-ամյակում հնարավոր չէ այն լուծել, եթե անգամ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները շատ ցանկանան։
Իսկ դա հնարավորություն է, որպեսզի այդ ժամանակը օգտագործենք ազգային երազանքների այդ բաղադրիչը ի վերջո արդարությամբ լուծելու համար։
Բայց դա չի նշանակում, որ պետք է այդ ժամանակը օգտագործենք Արցախի համար կենացներ խմելու, հրապարակներում Արցախն ազատագրելու մասին պերճախոս ելույթներ ունենալու համար։
Այդ ժամանակը պետք է օգտագործել հաջորդ 10-ամյակում սխրանքներ գործելու համար ֆունդամենտ ստեղծելու համար և ազգային հարցերին լուծում տալու համար։
Ես սրան եմ հավատում...
Արդարությունը հաստատ հաղթելու է»։
Հարակից հրապարակումներ`
- Տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ անդամ չի դառնա, եթե անգամ 10 հանրաքվե անցկացվի. Արա Պողոսյան
- Հայաստանում չափազանց դժվար է իրական ու առանց պայմանավորվածությունների ընդդիմություն լինելը. Արա Պողոսյան
- Այլևս պարզ է` Նիկոլը Բաքվի և Անկարայի կամակատարն է ընդդեմ Հայաստանի. Արա Պողոսյան