Զախարովան՝ Հայաստանի քաղաքական կուրսի մասին. Կարծես ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ը ինչ-որ տարբեր երկրներ են
Հայաստանը եվրասիական ինտեգրման հիմնական շահառուն է, և 2023 թվականի վերջին հանրապետության արտաքին առևտրաշրջանառության 37%-ը եղել է իր գործընկերների՝ ԵԱՏՄ-ի հետ, իսկ արտահանումը դեպի Միության երկրներ աճել է 41%-ով։ Այդ մասին սեպտեմբերի 20-ի ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ավելին, դրան քաջատեղյակ է հանրապետության ղեկավարությանը, ինչի մասին են վկայում Հայաստանի վարչապետի հայտարարությունները։ Սեպտեմբերի 18-ին նա հայտարարեց, որ Հայաստանը չի նախատեսում կրճատել ապրանքաշրջանառությունը և խզել տնտեսական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ»,-հավելել է նա և հավելել. «Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Իբր ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն ինչ-որ տարբեր երկրներ են... Դե, իհարկե, կան նրբերանգներ, բայց սկզբունքորեն հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը՝ կառույցների ողնաշարը կազմված է նույն երկրներից»։
Կարծես Հայաստանում որոշ քաղաքական ուժերի կողմից ինչ-որ միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում, թե ենթադրյալ պատճառն այն է, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանին և այլն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մենք բազմիցս հանգամանորեն խոսել ենք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի ջանքերի մասին, կիսվել ենք մեր գնահատականներով Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ Երևանից պարբերաբար հնչող պնդումները անհեթեթ են և չեն համապատասխանում փաստերին»։
Նրա խոսքով, այս պատրվակներով Հայաստանը սկսեց սահմանափակել քաղաքական երկխոսությունը և կրճատել Ռուսաստանի հետ միջգերատեսչական համագործակցությունը։
«Երևանը անընդհատ խոսում է ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին, ինչին ի հակադրություն՝ սկսել է արագորեն մոտենալ Արևմուտքին։ Սրա մեջ ինչ-որ մանիպուլյատիվություն կա։ Տնտեսությունը ցույց է տալիս մեկ բան՝ մարդկանց, ընկերությունների և բիզնեսի շահագրգռվածությունը կապերի սերտացման և ամրապնդման հարցում։ Բայց քաղաքական վերնաշենքը չգիտես ինչու հակառակն է անում։ Սա կարող է այնքան էլ լավ ավարտ չունենալ, եթե նման հակասությունները Հայաստանի քաղաքական կուրսում են»,-ասել է դիվանագետը:
Հարակից հրապարակումներ`
- Զախարովա. ՀԱՊԿ-ից սպառնալիքի մասին Փաշինյանի խոսքերը հակասում են ողջամտությանը
- Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց. Զախարովան՝ ՀՀ Քննչական կոմիտեի հայտարարության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան