Կրթություն, գիտություն 10:41 20/09/2024 Հայաստան

Վախկոտ օրինախախտը. Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ով նաև մասնակցել էր ՀՊՏՀ ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված ընտրությանը, գրում է.

«Արդեն երկրորդ շաբաթն է, որ ՀՀ կառավարությունը ձեռնպահ է մնում 2024 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՊՏՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու որոշումից՝ հաշվի առնելով այն օրենսդրական և ընթացակարգային խախտումները, որոնք արձանագրվել էին այդ գործընթացում։ Արդյունքները չհաստատելը բավարար չէ, երբ օրենսդրությունը նման դեպքերի համար նախատեսում է նոր ընտրության կամ մրցույթի կազմակերպում։

ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը մինչև օրս վախենում է ստորագրել այդ օրվա նիստի արձանագրությունն ու որոշումները, որոնք սեպտեմբերի 19-ի դրությամբ դեռևս հրապարակված չեն ՀՊՏՀ կայքում և չեն տրամադրվում ինձ՝ գրավոր հարցումները թողնելով անպատասխան՝ խոչընդոտելով դրանց դատական կարգով բողոքարկման հնարավորությունն ու իմ իրավունքը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}