Թովմասյան. Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել
«Սա իմ դատավճիռը չի, սա մեր երկրի, արադարադատության հիմքից ևս մեկ քար հանելու ճանապարհին քայլ է։ Այս դատարանում արդարադատությաւն չի իրականացվել, այս դատարանում դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ»,-դատավճռի հրապարակումից հետո դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադաության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թոմասյանը՝ մեկնաբանելով վճիռը։
Նա ընդգծեց՝ ինքը ոչ միայն հանցավոր արարք չի կատարել, այլև որևէ հանցավոր արարք իրեն չի վերագրվել։
«Երբ դատավորը նիստում սկսում է քնել, ապա մոտավորապես այսպես էլ քնած վճիռ կարող է կայացնել։ Շատ անհաղորդ էր ամբողջ պրոցեսին, այն իր համար հետաքրքիր չէր։ Ինքն ի սկզբանե գիտեր, ինչ որոշում է կայացնելու, իրավունքների տասնյակ խախտումները, երկար հիմնավոր ճառերը, բոլոր փաստարկները, առավոտ ժամը 9-ից նիստեր դնելն ու երկար նիստեր անելը խոսում են մի բանի մասին, որ ինչ-որ վատ բան է սպասվում Հայաստանին, որին մասնակից պետք է լինի Սահմանդրական դատարանը։ Ուրիշ բանի մասին չէ։ Սա է, և սրա մասին խոսել եմ 2020-ին։ Թե ինչ, առաջիկայում պարզ կլինի, կտեսնեք, թե Սահմանադրական դատարանն ինչ է անում»,-ասաց Թովմասյանը։
Հրայր Թովմասյանն ասաց՝ դատարանի վճիռն անպայման բողոքարկելու են։
«Եվ վերաքննիչ, և վճռաբեկ դատարաններում բողոքարկելու ենք։ Տասնյակ միջազգային դատարանի որոշումները, որոնք ես մատնանաշում էի, դատարանը քնած էր, չէր լսում։ Ես կրկնում եմ, ոչ միայն հանցավոր արարք չեմ կատարել, այլևս ողջ նիստի ընթացքում ինձ որևէ հանցավոր արարք չի վերագրվել։ Այն ենթադրությունների, կանացի բամբասանքների, խորոված սարքող Արտաշի երևակայությունն են, որոնց վրա դատարանը որոշեց հիմնվել։ Ինձ համար միանշանակ է՝ վեց ամիս հետո, մի տարի, երկու տարի, թե վեց տարի հետո այս բովանդակությամբ օրինական ուժի մեջ մտած վճիռ գոյություն չի ունենալու»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխանատվությունից
- Հրայր Թովմասյանի գործով նիստը՝ Ուղիղ
- Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
- Հրայր Թովմասյանի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին վստահեցրեց՝ տեղդ ազատ է.168.am
- Կխնդրեմ ՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ․ Հրայր Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան