Կրթություն, գիտություն 13:47 20/09/2024 Հայաստան

Ուսուցիչները Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջը ողողել են դժգոհություններով ու բողոքներով

ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեսայանն ուսուցիչների համատարած դժգոհության համատեքստում ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի տնօրեններ, ուսուցիչներ,

խնդրում եմ այստեղ գրել բոլոր այն խնդիրները, որ տեսնում եք նոր չափորոշչի ներդրման հետ կապված՝ լինեն դրանք ոչ բավարար հստակ կամ միանշանակ պարզաբանումներ, կամ ձեր տպավորությամբ  բաց մնացած հարցեր, որոնց պատասխանները հստակ չեն։
Կանխավ շնորհակալ եմ բոլոր արձագանքների համար, պիտի խնդրեմ միայն գրել հնարավորինս կոնկրետ ու թիրախային, որ հարցերին հնարավոր լինի հասցեական արձագանքել։ Ձեր դիտարկումները կօգնեն նաև բարելավել չափորոշչի ներդրման գործընթացը»։

Արդյունքում նախարարի պաշտոնը զբաղեցնող Անդրեասյանի էջում հարյուրավոր դժգոհություններ, բողոքներ ու առաջարկներ են ներկայացվել։

Բողոքների գերակշիռ մասը վերաբերում է էլեկտրոնային մատյանը լրացնելուն, բողոքների մի մասն ուղղված են ԿԶՆԱԿ-ին։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.

1. «Տ. Անդրեասյան, էլեկտրոնային մատյանների հարցն է ուսուցիչների համար խիստ մտահոգիչ: Ուսուցչական բոլոր խմբերում խուճապի հասնող հուսահատ վիճակ է:

Ուսուցիչների այս համընդհանուր ընկճվածությունը, իսկապես, մտահոգիչ է շատ:
Հավատացե'ք` նրանք չեն խուսափում իրենց աշխատանքը պատշաճ կատարելուց, պարզապես նույն գործողության անհարկի կրկնությունն է անիմաստորեն բարդացնում ուսուցչի աշխատանքը և հանգեցնում այս համընդհանուր դժգոհության»։

2. «Այսօր ուսուցիչը գերհոգնած, հիասթափված, դեմոտիվացված և զզված է դպրոցից հիմնականում այն պատճառով, որ ձևը գերադասելի է բովանդակությունից։ Ուսուցիչը ուղղակի ֆիզիկապես չի հասցնում այդ անիմաստ թղթաբանության ու չաշխատող դասապլանների հետևից։ Երբ ուսուցիչը իր հետևից փակում է դուռը դասարանում ու մնում է աշակերտների հետ մենակ, ապա ոչ ոք չի կարող իմանալ, թե ինչպես է իրագործում ուսումնառությունը, դա մնում է ուսուցչի պատասխանատվության դաշտում ու խղճին, որքան ուզում եք թեմատիկ պլան գրել տվեք, դա լրիվ ձևական բան է։ Այդ ամենի փոխարեն ուսուցչին մի քիչ վստահել է պետք, ոչ ոք հենց այնպես ուսուցիչ չի դառնում, դա այնքան ռեսուրսներ է պահանջում, որ շատ քչերը կգնան այդ ուղով։ Մի քիչ ուսուցչին թողեք ազատ, որովհետև չի կարող այսքան նվաստացումներից հետո ոչ ազատ ուսուցիչը ազատ սերունդ կրթել։ Վստահ եմ, որ կան շատ ավելի արդյունավետ գործիքներ կրթության որակը բարեփոխելու համար, քան էլեկտրոնային մատյան լրացնելը»։

3. «Հարգելի տիկին նախարար խնդրում եմ էլեկտրոնային մատյանի հետ կապված պահանջները կրճատեք, հաշվի առեք, որ դպրոցներում մանկավարժների պակասի հետ կապված՝ աշխատանքի ենք ընդունում 70֊ն անց տարիքի մարդկանց, որոնց համար սթրեսային է էլ. մատյան լրացնելը, որքան էլ երիտասարդները նրանց օգնեն՝ միևնույն է այդ մարդիկ դժվարանում են այդ գործում։
Մեկ այլ խնդիր է նոր չափորոշչով դասարաններում ուսուցչին առանց դասագիրք թողնելը, ծրագրերը նոր են, թեմաները՝ նույնպես, իսկ ուսուցիչն իր ձեռքի տակ գիրք չունի։ Չասեք էլեկտրոնային տարբերակը թող օգտագործեն, որովհետև մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ ամեն պահի նոմալ ինտերնետ կապ ունենանք։
Շնորհակալություն»։

4. «Ուսուցիչ չեմ, ծնող եմ ու հստակ ասում եմ ,որ շատ վատ չափորոշիչներ եք սահմանել, երեխային զրկել բանավոր խոսքից, դուք հասկանում եք չէ կարծում եմ որ անգամ գերազանց սովորող աշակերտը գրավոր աշխատանքի ժամանակ կարող է թերանալ ,ասենք ժամանակի մեջ չտեղավորվի կամ կաշկանդվի, ու բանավորով հնարավորություն չտալ ուղղել, կներեք բայց դա աբսուրդ է։
Մի շաբաթ չկար ուս տարին սկսվել էր ,այն առարկաները, որ նոր-նոր են անցնում, գրվում է ամփոփիչ աշխատանք ու ըստ ձեզ ինչ արդյունք պետք է լինի այդ աշխատանքից ...որպես ծնող սա իմ դիրքորոշումն է»։

5. «Հրաշալի դասագրքերը, երկար տարիների հաջողված փորձով ձևավորված, թրծված կրթական ինստիտուտը դեն նետեցիք, փոխարենը այն դարձրեցիք արկածախնդիրների փորձադաշտ և հասցրեցիք կործանման:
Առաջարկում եմ լուծարել ԿԶՆԱԿԸ, քանի որ կրթության կործանման ակունքը այդ հակակրթական կազմակերպությունն է, որում ընդգրկված «գերուսուցիչ առաքյալներն» անգամ ընդունում են, որ ուսուցիչներին իրենց կողմից արվող պարտադրանքները անհեթեթություններ են:
Կներեք, բայց ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ քանի դեռ կրթության նախարարը վաստակաշատ ուսուցիչ չէ, իսկ առողջապահության նախարարը՝ վաստակաշատ բժիշկ, երկիրը հոգով ու մարմնով մնալու է հիվանդ»։

6. «Տիկին Անդրեասյան, խնդրում եմ Ձեզ առավելագույնս կրճատել անհեթեթ «առցանց թուղթ հրոցին»։
Թողեք՝ 45 րոպեն սիրով նվիրենք երեխաներին, գիտելիք փոխանցենք, շփվենք…
Ծանրացած գլխով ենք դասարան մտնում այդ թղթակույտի պատճառով»։

7. «Տիկին նախարար, ԿԶՆԱԿ- ի կողմից կազմակերպվող դասընթացների չընդհատվող շարքը հնարավո՞ր չէր մեկ ամիս ուշ սկսել։ Հիմա այնքան ծանրաբեռնված ենք թեմատիկ պլանների մուտքագրմամբ, մյուս կողմից էլ «վերևներից» պարտադրվող այդ դասընթացները, որ չափորոշիչների խնդիրները չենք հասցնում նկատել։ Նոր չափորոշիչներ, նոր դասագրքեր. հաջորդ օրվա դասին պատրաստվե՞լ է պետք չէ՞։ Բացի դրանից դասընթացները կամ շաբաթ օրերին են կամ աշխատանքային օրվա ավարտին: Ինչու՞ ուսուցչի հանգստի իրավունքը չի պահպանվում»։

8. «Բարև Ձեզ տիկին Անդրեասյան մի մեծ խնդիր է առաջացել 10-րդ դասարանի հանրահաշիվ առարկան դասավանդելիս։ Դասագիրքը հումանիտար հոսքի աշակերտների համար շատ բարդ է, ինքնուրույն չեն կարողանում լուծել խնդիրները։ Ըստ նոր չափորոշչի կարևոր է կարողունակությունը, որը հիմա բացակայում է։ Խնդրում եմ վերանայել այդ դասագրքի կիրառումը հումանիտար հոսքի աշակերտների համար»։

9. «Տիկին Անդրեասյան չե՞ք նկատում, որ հատկապես երիտասարդ ուսուցիչները համատարած դուրս են գալիս դպրոցից, մի քանի տարի անց լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու…»։

10. «Հնարավոր չէ ապահովել չափորոշչային պահանջները 30 հոգանոց դասարաններում»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}