Լիբանանի վրա հարձակման հետևանքով զոհվել է «Հըզբոլլшհի» 20 հրամանատար. ԶԼՄ
Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի այսօրվա հարվածից հետո սպանվել է շիա «Հըզբոլլահ» շարժման մոտ 20 հրամանատար։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային։
«Ռադվանի ուժերի բարձրագույն մոտավորապես 20 հրամանատար, սպանվել են կետային հարվածի հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնյայի խոսքով՝ Իսրայելը եկել է այն եզրակացության, որ չի կարող դիվանագիտական ճանապարհով լուծել իրավիճակը Լիբանանի հետ սահմանին՝ առանց ռազմական էսկալացիայի փուլի։
Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) հաստատել էր Բեյրութի արվարձաններում ուրբաթ օրը թիրախավորված հարվածի ժամանակ շիական «Հըզբոլլահ» շարժման հատուկ գործողությունների հրամանատարության ղեկավար Իբրահիմ Աքիլի և շարժման մի քանի այլ հրամանատարների սպանությունը։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանից շուրջ 150 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
- Լիբանանի հարավում իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել
- Իսրայելը հայտարարեց «ծանրության կենտրոնը» Գազայից Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին