Լիբանանյան փեյջերի գործարքում ներգրավված ընկերության սեփականատերն անհետացել է
Նորվեգիայի քաղաքացին, որբ ունի մի ընկերություն, որը, իբր, զբաղվում էր Լիբանանին փեյջեր մատակարարելով, անհետացել է նրանց պայթյուններից հետո։ Այդ մասին գրում է բրիտանական Daily Mail թերթը։
Ավելի վաղ թայվանական փեյջեր արտադրող Gold Apollo-ն հայտնել էր, որ Լիբանանում պայթեցված փեյջերների խմբաքանակն լիցենզիայքվ արտադրվել է բուդապեշտյան BAC Consulting Kft ընկերության կողմից: Հունգարիայի կառավարությունը հայտարարել է, որ ընկերությունը միջնորդ է եղել, և փեյջերը երբեք չեն գտնվել երկրում: Հաղորդվել է, որ գործարքին մասնակցել է նաև բուլղարական Norta Global Ltd ընկերությունը։
Պարբերականի տվյալներով՝ Norta Global-ի սեփականատերը հնդկական ծագումով 39-ամյա նորվեգացի Ռինսոն Յոսին է։
Ըստ թերթի՝ ենթադրվում է, որ Յոսին երեքշաբթի օրը մեկնել է նախապես ծրագրված գործուղման: Սակայն նրա գլխավոր գործատուի՝ նորվեգական NHST մեդիա կոնգլոմերատի ղեկավարությունը չի կարողացել կապվել նրա հետ և չորեքշաբթի երեկոյան դիմել է Նորվեգիայի անվտանգության ծառայությանը։
Օսլոյի ոստիկանությունը հաջորդ օրը հայտարարեց, որ իրենք «նախաքննություն են սկսել հրապարակված տեղեկատվության առնչությամբ»։
Ինչպես նշվեց, առայժմ հիմքեր չկան ենթադրելու, որ Նորվեգիայի քաղաքացին որևէ կերպ տեղյակ է եղել Փեյջերում պայթուցիկներ տեղադրելու գաղտնի գործողության մասին։
Լիբանանի տարբեր շրջաններում սեպտեմբերի 17-ին և 18-ին պայթեցվել են կապի սարքավորումները, այդ թվում՝ փեյջերները և ձեռքի ռադիոընդունիչներ։ Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 3 հազարը։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի հարավում իսրայելական հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել
- Իսրայելը հայտարարեց «ծանրության կենտրոնը» Գազայից Լիբանանի հետ սահման տեղափոխելու մասին
- Իսրայելը, հարվածելով Լիբանանի տարածքին, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը. ՌԴ ԱԳՆ
- Լիբանանի վարչապետը կոչ է արել երկիրը չվերածել անվերջ պատերազմների ասպարեզի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան