Կենտրոնական Եվրոպայում վերջին ջրհեղեղների պատճառով 49,65 տրիլիոն լիտր ջուր է թափվել
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
«Կենտրոնական Եվրոպայում զգալի տեղումների և ջրհեղեղների կանխատեսումները, ցավոք սրտի իրականացել են։ Գիտե՞ք, թե ընդհանուր առմամբ որքան ջուր է թափվել։Եթե ընդունենք, միջին հաշվով մոտ 150 լ/քառ.մ-ին(իսկ որոշ տարածքներում, օրինակ՝ Ավստրիայում, տեղումների քանակը գերազանցել է 300 լ/քառ.մ), 331000 քառ. կմ-ի համար կարելի է հաշվարկել ջրի քանակը խորանարդ մետրով։
150 լիտր քառակուսի մետրը համար հավասար է 0,15 մետր ջրի (քանի որ 1 լիտր = 0,001 խմ): Պարզ փոխակերպումներից հետո ստացվում է 49,65 (կամ 49,65 տրիլիոն լիտր ջուր) միլիարդ տոննա ջուր, որն ընկել է 331,000 քառ. կմ տարածքի վրա: Այս ջրի մեծ մասը թափվել է Դանուբ գետ, ինչը կհանգեցնի Հունգարիայում և Սերբիայի հյուսիսում ջրհեղեղների առաջացման»: