«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է
PARA TV -ի տեղեկություններով` ոստիկանների մի խումբ այսօր ներխուժել են «Մաքուր Երկաթ» գործարանի/ընկերության տնօրեն Կարեն Հակոբյանի բնակարան։
«Հակոբյանն այդ ընթացքում եղել է իր աշխատավայրում` «Մաքուր երկաթում», պատրաստվում էր ընդունել պատվիրակություն՝ Գերմանիայից։
Տեղեկանալով ոստիկանության ներխուժման մասին և ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում` իր նախաձեռնությամբ ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե, չնայած աշխատանքային ծանրաբեռնվածությանը»,- հայտնում է լրատվամիջոցը։
Նշենք, որ Կարեն Հակոբյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի եղբայրն է։
«Փաստինֆո»-ն էլ հայտնում է, որ «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը ձերբակալվել է։ ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Կ․ Հակոբյանը, մեղադրյալի կարգավիճակով, ձերբակալվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին