
Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ հանձնելուց հետո խաթարվել են Կիրանցի խմելու և ոռոգման ջրի համակարգերը։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 18-ին որոշել է․
«Հաշվի առնելով տարածաշրջանային կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ թույլատրել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի շրջանակում Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի խմելու և ոռոգման համակարգերի կառուցման, Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի կառուցման և Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի հենապատի կառուցման համար նախագծերի կազմման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել հրատապության կարգով»։ Մարզպետը որոշել է այդ աշխատանքների գնումներն իրականացնել հրատապ մեկ անձից գնում կատարելու ձևով»
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան