Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ ոքի գրանցեց Ուկրաինայի հետ մրցավեճում
Բուդապեշտում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի՝ 2:2 գրանցեց Ուկրաինայի հետ մրցավեճում։
Երկու թիմերն էլ ունեն 14 միավոր
Լիլիթ Մկրտչյանը (2366) սևերով ոչ ոքի խաղաց Յուլյա Օսմակի (2471) հետ, Մարիամ Մկրտչյանը (2328) սպիտակներով ոչ ոքի խաղա Աննա Ուշենինայի (2417) հետ, Էլինա Դանիելյանը (2393) սև ֆիգուրներով պարտվեց Նատալյա Բուկսային (2387), Աննա Սարգսյանը (2364) սպիտակներով պարտության մատնեց Իննա Գապոնենկոյին (2324)։
Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1), Չինաստանին (2,5:1,5), Մոնղոլիային (3,5:0,5) ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ (2:2), պարտվել էր Հնդկաստանին (1,5:2,5):