Հրայր Թովմասյանի գործով նիստը՝ Ուղիղ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի գլխավորությամբ շարունակվում է արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով նիստը։
Այսօր դատարանը կհրապարակի վճիռը։ Սեպտեմբերի 18-ին դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ։
«Հիշեք, թե ինչ պայմաններում ենք այս գործն սկսել և ինչ պայմաններում ենք ավարտում այս գործը։ Մի բան կխնդրեմ բոլորից՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ։ Ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ։ Ես ինչ նպատակ ունեի այս դատական պրոցեսի ընթացքում ասելու ՝ ասել եմ։ Հիմա ինչ կլինի, կրկնում եմ՝ երբ իմ անձը դնում եմ այս ամբողջի կողքն այնքան փոքր եմ ես, որ իմ «ինչ» լինելն այդքան փորձեմ մեծացնել, կարևորել։
Ու վերջում․ մեծ հաշվով, ես ասելիք չունեմ դատարանին։
Ես խնդրանք ունեմ Աստծուց․
Տեր իմ, օգնիր ինձ հաղթահարել այս փորձությունը ևս։
Օժտիր ինձ համբերատարությամբ ու խոնարհությամբ։
Խափանիր իմ երկրում բուն դրած բոլոր չար հոգիների սատանայական որոգայթները։
Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին»,-վերջին նիստում հայտարարել էր Թովմասյանը։
Դատական տեղեկատվական համակարգում ներկայացված մեղադրական համառոտ եզրակացության համաձայն.
«Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, կարգադրիչ լիազորություններով, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Բացի այդ Հրայր Թովմասյանը, նույն շահագրգռվածությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նույն նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրվել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ»։
Հարակից հրապարակումներ`
- Տեր իմ, անվտանգ ու կանգուն պահիր Հայաստանի Հանրապետությունը, ժողով ու անփորձանք պահիր մեր ժողովրդին․ Թովմասյան
- Կխնդրեմ ՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ․ Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին
- Ես այլևս ասելիք չունեմ, գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ է. Հրայր Թովմասյան