Նարեկ Հախնազարյան. Երևանյան համերգին Կոմիտասի մենանվագները կկատարենք այնպես, ինչպես գրել է նա
Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Երևանում հանդես կգա մենահամերգով։ Սեպտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյի հատուկ հյուրն է անվանի դաշնակահար Գեորգի Չաիձե։
«Մեծ անհամբերությամբ սպասում եմ Գեորգիի հետ կայանալիք համերգին։ Գեորգին փայլուն դաշնակահար և երաժիշտ է։ Մենք անընդհատ համագործակցում ենք, առաջին անգամ վերջապես հանդես կգանք Հայաստանում»,- ասուլիսում ասաց Նարեկ Հախնազարյանը։
Նա նշեց, որ ծրագիրը շատ հետաքրքիր է, անակնկալներով լի։
«Հազվադեպ դեպքերից է, երբ ամեն ստեղծագործություն մեր սրտին շատ մոտ է ու սիրված՝ սկսած Շումանի, Մենդելսոնի ստեղծագործություններից, մինչև Կոմիտաս, Ցինցաձե, Պիացոլա»,- նշեց Նարեկ Հախնազարյանը։
Նա նշեց, որ Մենդելսոնի Թավջութակի սոնատ N2-ը հանճարեղ ստեղծագործություն է, ցավոք, շատ հազվադեպ է կատարվում դժվար լինելու պատճառով։
«Երկորդ բաժինը անսպասելի ոճում կլինի, ֆոլկլորային։ Քանի որ այս տարի Կոմիտասի 155-ամյակն է, որոշեցինք կատարել Կոմիտասի մենանվագները։ Ուզում էի այդ կատարումները լինեն բնօրինակից վերացրած, դրա համար Աճարյանի հավաքածուից ընտրեցինք տասից ավելի ստեղծագործություն ու կկատարենք այնպես, ինչպես գրել է Կոմիտասը։ Տասնամյակների ընթացքում մի շարք հիանալի կոմպոզիտորներ, երաժիշտներ Կոմիտասի ստեղծագործությունները փոխառություններ են արել, բայց հեռացվում են Կոմիտասի պարզությունից, մաքրությունից։ Ուզում ենք այդ պարզությունը ցույց տալ»,- ասաց Նարեկ Հախնազարյանը։
Նա նշեց, որ կկատարեն նաև արգենտիկան տանգո։
Կալգարիում անցկացվող Էսթեր Հոնենսի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի հաղթող, նորվեգական Թրոմսյո քաղաքի 4-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, դաշնակահար Գեորգի Չաիձեն ասաց, որ մեծ հաճույքով է նվագում Նարեկ Հախնազարյանի հետ և ուրախ է, որ վերջապես կարող են նաև հենց Նարեկի հայրենիքում ելույթ ունենալ։
«Շատ եմ սպասում այդ համերգին»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են