Վրաստանը մեղադրել է ԱՄՆ-ին ընտրական գործընթացին միջամտելու մեջ
Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Պետդեպարտամենտի պատժամիջոցները միջամտություն են ընտրությունների գործընթացին։ «Վեստնիկ կավկազա»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միկանաձեն։
«Սեպտեմբերի 16-ին Պետդեպարտամենտի կայքը տեղեկություն է հրապարակել, որ ֆինանսների նախարարությունը, առանց որևէ ապացույցի կամ փաստարկի, պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետի և նրա տեղակալի նկատմամբ, Կառավարության և մունիցիպալիտետի բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանի անդամների և նրանց ընտանիքների անդամների մուտքի արտոնագրի սահմանափակումներ են կիրառվել։ Նախընտրական շրջանում օտարերկրյա պետության կողմից նման գործողությունները ներկայացնում են միջամտություն ընտրական գործընթացին և ընտրողների կամքի վրա ազդելու փորձ», - ասել է Միկանաձեն ճեպազրույցում:
Սեպտեմբերի 16-ին Պետդեպարտամենտը հայտարարեց պատժամիջոցներ սահմանելու մասին Վրաստանի չորս քաղաքացիների նկատմամբ, ովքեր ենթադրաբար ներգրավված են մարդու իրավունքների խախտման մեջ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ 12 տարի իշխանության ղեկին գտնվող իշխող կուսակցությունը կփորձի 4-րդ անգամ հաղթել։ Նրա հիմնական հակառակորդը, ինչպես նախորդ ընտրություններում, համարվում է «Միացյալ ազգային շարժումը»։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի արգելքը
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ի գործողությունները որակել է հարձակում իր երկրի վրա
- Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան