Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն ավելացել են
Հայաստանում սեպտեմբերի 20-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի 14-20-ը, հաստատվել է հիվանդացության 4 դեպք։ Հայաստանում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան 4 դեպք։ Տվյալները հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից հայտնել են, որ հիվանդությունը մարդուց մարդուն ՉԻ փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է:
Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են կլինիկական երևույթներ՝
դող, ջերմության բարձրացում՝ 38-40°С,
գլխացավ,
տարածուն մկանացավեր, հոդացավեր,
փսխում,
փորլուծություն,
մարմնի ցանավորում։
Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել՝
.սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր,
.ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի,
.անզուսպ փսխումներ,
.լուսավախություն,
.ջղաձգումներ, ցնցումներ,
.գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։
Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են՝
.տարեցները,
.սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք,
.ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք,
.շաքարային դիաբետ ունեցող անձինք,
.քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։
Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը:
Հարակից հրապարակումներ`
- Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակն ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում. Ավանեսյան
- Հայաստանում մեկ շաբաթում Արևմտյան Նեղոսի տենդով վարակվել է 20 մարդ, մահվան դեպքերը 4-ն են
- Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան դեպքերն ավելացել են
- Մեկ շաբաթում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են 16-ով
- Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք, նվազման տեմպը բավարար չէ. Ավանեսյան
- Արմավիրում մահվան 3 դեպքերի պատճառաբանական կապը Արևմտյան Նեղոսի տենդի հետ դեռևս արձանագրված չէ. ԱՆ
- Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել. «Հետք»
- Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման լաբորատոր հաստատված է 92 դեպք
- Հայաստանում դեռևս 40 տարի առաջ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը
- Հայաստանում հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու 75 դեպք