«Ռադիոլուր»-ում Բաքուն «փոխարինվել» է Ստեփանակերտով
Նախօրեին Հանրային ռադիոյի աշխատակից, 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Ալիսա Գևորգյանը լուսանկարներ էր հրապարակել, որ Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ են կախվել։ Այդ փաստը մեծ դժգոհություն էր առաջացրել։
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ չի հանի Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույցը. «Իմ նախաձեռնությունն է... Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի»։
Այսօր Ալիսա Գևորգյանն այլ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ «Բաքու» գրությունը ծածկված է «Ստեփանակերտ» գրությամբ՝ նշելով. ««Ռադիոլուր»-ի պատասխանը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռադիոընկերության պատմությունն իմացողները գիտեն, որ այդպիսի կատակներ այդտեղ չեն անում․ Խումարյան
- Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի․ Հանրային ռադիոյի տնօրեն
- Հանրային ռադիոյում արդեն կարելի է կողմնորոշվել են նաև Բաքվի և Անկարայի ժամանակով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան