Մայր Աթոռի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և անսասանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, պանթեոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ։ Հոգևորականաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված քաջորդիների հոգիների խաղաղության համար:
Հարակից հրապարակումներ`
- Կատարվել է Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության տոնի առիթով
- Կաթողիկոս. Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան