Հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. Ուկրաինայի ԱԳՆ-ի ուղերձը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի «X»-ի պաշտոնական միկրոբլոգում։
«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև պատմական բարեկամությունն ու կապերը և հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի»,- նշված է ուղերձում։
Հարակից հրապարակումներ`
- Արևմտյան դեսպանները շնորհավորում են անկախության տոնը
- ՌԴ դեսպանատուն. Եղբայրական հայ ժողովրդին դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա
- Չեխիայի դեսպանը հայ ժողովրդին միասնություն է մաղթել