Պայթյուն Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրաենթակայաններից մեկում
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 04։30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում պայթյունի ձայն է լսվել։ Ավելի ուշ նկատել են, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի դիմացի հատվածում էլեկտրաենթակայանից ծուխ և կրակ է նկատվում։
Ոստիկանները ահազանգել են ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցում են Երևանի թիվ 2-րդ և թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներ, որտեղից օպերատիվորեն ժամանած հրշեջները կարողանում են արագ կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ ամբողջ ենթակայանը մոխրի չի վերածվում։
Պարզվել, որ այրվել են 2 տրանսֆորմատորների բարձր լարման լարերը, ինչի հետևանքով էլ Շենգավիթ վարչական շրջանի մեծ թվով բազմաբնակարանային շենքեր, հիմնարկ ձեռնարկություններ, սննդի և առևտրի կենտրոններ, ոստիկանության Շենգավիթի բաժինը, Շենգավիթի դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժինն ու Շենգավիթի թաղապետարանը ամբողջությամբ հոսանքազրկվել են։