
ՌԴ դեսպանատուն. Եղբայրական հայ ժողովրդին դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա
Ռուսաստանի Դեսպանությունը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիների ազգային տոնը՝ Հանրապետության անկախության օրը։
«Եղբայրական հայ ժողովրդին տարածաշրջանի և աշխարհի համար դժվարին ժամանակներում մաղթում ենք կայուն ապագա, արդյունավետ աշխատանք՝ ի բարօրություն երկրի և բարգավաճման:
Ռուսաստանի Դաշնությունը եղել է, կա ու միշտ կլինի դաշնակցային Հայաստանի և նրա եղբայրական ժողովրդի կողքին, ինչպես մեզ է պատգամվել ընդհանուր հերոսական պատմությամբ:
Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցության և բազմատարր համագործակցության հետագա զարգացումը համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների ակնկալիքներին և շահերին»,-ասված է դեսպանատան հրապարակած շնորհավորական խոսքում։