Խաղաղության նախապայմաններ չկան. Օհանյան
«Ունենք անցած ճանապարհ, Եռաբլուրում գտնվելով պետք է ասենք՝ անկախությունն ամենամեծ արժեքն ու ձեռքբերումն է հայ ժողովրդի համար, այն ձեռք է բերվել նվիրյալ հայորդիների պայքարի, սխրագործությունների շնորհիվ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, մեր անկախության ակունքներում Արցախյան շարժումն էր, իսկ այսօր իրավիճակը այլ է՝ բռնի տեղահանվեցին արցախցիները, ադրբեջանցիները մեր սահմաններում են գտնվում ու այս ամենը նաև ՀՀ իշխանությունների ապիկար, իրավիճակը չգնահատելու անընդունակ գործողությունների շնորհիվ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս.Օհանյանը համոզված է, որ, ըստ էության, հակամարտությունը Արցախի ու ադրբեջանցիների, հայ ժողովրդի ու ադրբեջանցիների միջև չի ավարտվել. «Խաղաղության նախապայմաններ չկան, Ադրբեջանի հռետորաբանությունը, գործողություններն են այդ մասին վկայում։ Իրենք խոսում են հայ ժողովրդի հետ նախապայմաններով։ Ադրբեջանն իր գործողություններով այդ հակամարտությունն ավելի է խորացել»։
Մանրամասն՝ տեսանյութում։